«Եթե իշխանություն լինեի, կուզեի «Ելքի» նման ընդդիմություն ունենալ»
Հունիսի 3-ին Կենտրոն հեռուստատեսության եթերում հեռարձակվող «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Պետրոս Ղազարյանը մի շարք հարցեր ուղղեց պատգամավորին, ընդգծելով, որ անհասկանալի է, թե ինչպես է «Ելք»-ը Ազգային ժողովի վերջին ընտրությունները լեգիտիմ ճանաչելուց հետո պատրաստվում մարդկանց փողոց դուրս բերել 2018 թ., եթե «լեգիտիմ ընտրություններում» հաղթած ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Պետրոս Ղազարյանը նաև նշեց, եթե ինքը լիներ իշխանություն շատ կուզենար «Ելք»-ի նման ընդդիմություն ունենալ: