Ադրբեջանցիներին Մոսկվայում էլ չթողեցին «նորմալ ցույց» անել. (տեսանյութ)
Ադրբեջանցիներին Մոսկվայում էլ չթողեցին «նորմալ ցույց» անել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Հավաքվել էին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան առջև և գոռում էին` «Ղարաբաղը մերն է», «Ոչ մեկին չենք տա Ղարաբաղը», մեկ էլ ռուսական ոստիկանությունը եկավ ու ցրեց ցույցը»,-գրել է Մարուքյանը՝ հավելելով, որ հաղորդագրությունը readovka տելեգրամ ալիքից է: