Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
«Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին
Հարցում

Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին

Ամերիկյան US.News and World Report պարբերականը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածութանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են մեղադրել մեկը մյուսին` Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում շարունակվող հրազենային կրակոցների մեջ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է միջազգային համայնքին մասնավորապես նրա համար, որ այն սպառնում է այն տարածաշրջանի կայունությանը, որը որպես միջանցք է գործում դեպի միջազգային շուկաներ նավթի ու գազի արտահանման համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Բրիտանական BBC կայանը նույնպես հաղորդում է վերջին տվյալները սահմանին զարգացող իրադարձությունների մասին, ընթերցողներին հիշեցնում Հայաստանի ու Ադրեբեջանի միջև հակամարտության պատմությունը սկսած 1990-ականներից: Լրատվամիջոցի հոդվածը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն գտնվում է հայերի վերահսկողության ներքո: Ադրբեջանի կողմից սպանվել են գեներալ մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաեվը: Հայկական կողմից զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտակ Սոս Էլբակյանը:

Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որի համաձայն, հայկական կողմում զոհերի թիվը հասել է 4-ի, որոնց թվում են մեկ մայոր և մեկ կապիտան: Լրատվական գործակալությունը գրում է, թե ադրբեջականան մի անօդաչու թռչող սարք «հարվածել է քաղաքացիական ենթակառույցներին Բերդ գյուղում»: Նախորդ օրը, գրում է գործակալությունը, հարվածի տակ էին առնվել հայկական Չինարին ու Այգեպարը: Նույն հոդվածով գործակալությունը տեղեկացնում է իր ընթերցողներին, որ 2016 թվականի «Ապրիլյան պատերազմից» ի վեր կողմերի միջև սա ամենաարյունալի բախումն է: Այն նաև տեղեկություններ է փոխանցում միջազգային կառույցների կողմից հրապարակված հայտարարությունների մասին, որոնց շարքում են Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, Եվրոպական միությունը, Մինսկի խումբը:

Ինչպես Jerusalem Post-ն է գրում, Ադրբեջանի նախագահ Ալիևը մեղադրում է Հայաստանի իշխանություններին «սադրանքի» մեջ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը` հայտարարում, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու «տարածաշրջանային անկայունության աննախադեպ հետևանքների համար»:

«Վաշինգտոն թայմս» օրաթերթն իր հոդվածը սկսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով համակիր, Ռուսաստանի Մերձակա Արևելքի հարցերով հաստատության ղեկավար Եվգենի Սատանովսկիի այն հայտարարությամբ, որով վերջինս հանդես էր եկել հունիսի կեսերին: Նա ասել էր. «Որքան հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական և քաղաքական տեսանկյունից կարելի է համարել փակված»: Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում նա ասել էր, թե «Ադրբեջանը կարող է մսաղացի մեջ նետել այնքան թվով մարդկանց, որքան կամենա, կարող է ծախսել այնքան ժամանակ ու փող, որքան կամենա, սակայն այս ամենը չի լինի խելամտության արդյունք: Ադրբեջանն այդ քայլին կարող է գնալ միայն դեպքում, եթե ուզում է, որ պարերազմը տեղափոխվի դեպի իր տարածքներ»:

Ըստ «Վաշինգտոն թայմս»-ի, սա Կրեմլին մոտ կանգնած գործիչների տեսակետ է ու արտահայտում է միջազգային օրենքներն անտեսելու Ռուսաստանի համառ դիրքերը: «Հարկավոր է Մոսկվային տեղեկացնել, որ Արևմուտքը տեղյակ է, որ Հայաստանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները չէին կարող սկսվել առանց նրանց առնվազն գաղտնի համաձայնության»: Այսպիսի կարծիք է հայտնում վերլուծական կենտրոնի` Մերձակա Արևելքի քաղաքականության հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքսանդր Մուրինսոնը «Վաշինգտոն թայմս» օրաթերթում:

Ըստ EurasiaNet-ի, արդեն երեք օր է, որ բախումները շարունակվում են, սակայն դեռևս պարզ չէ, թե որ կողմն է արձակել առաջին կրակը: «Սահմանը հիմնականում չի ենթարկվում մոնիտորինգի, ինչի արդյունքում չկան տեղեկությունները հաստատող անկախ աղբյուրներ», գրված է հոդվածում, որտեղ ասված է նաև, թե «երբ խախտվում է հրադադարը, կասկածը սովորաբար ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հայերը շահագրգռված չեն ստատուս քվոն խախտելու հարցում, քանի որ նրա ուժերը վերահսկում են հակամարտության գլխավոր առիթ դարձած Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև շրջակա մի քանի շրջաններ, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես ադրբեջանական տարածքներ»: Ինչպես լրատվական այս գործակալությանն է ասել Հարավային Կալիֆորնիայի հայկական հարցերով հաստատության վերլուծաբան Էմիլ Սանամյանը, նոր բախումների պատճառը կարող է լինել հայկական ուժերի կողմից վերջերս հաստատված դիրքերը: «Սա հայկական կողմին կարող էր տալ մարտավարական առավելություն այն հատվածում, որը ադրբեջանական ուժերը փորձում են ոչնչացնել», ասել է Սանամյանը: Ըստ նույն լրատվամիջոցի, մեկ այլ վերլուծաբան, ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար տարիներ ուսումնասիրոող Լորենս Բրոերսն ասել է, թե ընդհակառակը, «Ադրբեջանն ունի միջազգային սահմանները, Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը փորձելու դրդապատճառներ»:

website by Sargssyan