Քադիրովը պաշտոնյաներին ստիպել է ձգում վարժություն կատարել եւ նրանց տեսանկարահանել է
Այս թեմայով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը իր ենթականերին ստիպել է ձգում վարժություն կատարել այգու արահետում եւ նրանց տեսանկարահանել է: Համապատասխան կադրերը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Տեսանյութում երեւում է, որ հանրապետության ղեկավարը բարդացրել է իր ենթակաների հանձնարարությունը. մարզումների համար նրանք ստիպված էին օգտագործել հատուկ մարզապիտույք՝ բռնելու նեղ մասով: Պաշտոնյաները դժվարությամբ են հաղթահարել հանձնարարությունը: Պարբերականը նշում է, որ փորձությունը հաջողությամբ է անցել Քադիրովի մանկության ընկեր եւ «Թերեք» արագ արձագանքման հատուկ ջոկատի հրամանատար Աբուզայդ Վիսմուրադովը: