Այս պահին բուժում է ստանում 10 զինծառայող. Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։
Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,-նշել է նա: