Ինչպես է մատների երկարությունը ազդում եկամտի վրա
Բրիտանացի գիտնականները ցուցամատի ու մատնեմատի երկարության տարբերության եւ անձի նյութական բարեկեցության միջեւ օրինաչափություն են գտել: Նրանք ենթադրել են, որ կապը կարող է պայմանավորված լինել տեստոստերոնի ազդեցությամբ:
Մասնագետները 15 000 մարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել: Փորձարկվողներին հարցեր են տվել իրենց կյանքի որակի մասին եւ չափել են վերջույթների երկարությունը: Պարզվել է, որ կանայք, ում ցուցամատը ավելի կարճ է մատնեմատից, ավելի մեծ եկամուտ ունեն: Տղամարդկանց մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Գիտնականները դա կապում են տեստոստերոնի մակարդակի հետ, ինչը ազդում է ինչպես վերջույթների չափի, այնպես էլ առաջնորդական հատկանիշների եւ աշխատանքի մեջ հաջողության վրա:
Բացի այդ, այն մարդիկ, ում ցուցամատը մատնեմատից երկար է, գերազանց արդյունքներ են ցուցաբերել բանավոր հիշողության առաջադրանքներեւմ: Սակայն նրանց չի հաջողվել առանձնակի հաջողությունների հասնել սպորտում, նշվում է Oanews-ի հոդվածում: