Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին գործի կասեցման մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին Սահմանադրական դատարան դիմելու եւ գործը կասեցնելու մասին:
Հաշվի առնելով, որ միջնորդությունները նույն բանին են վերաբերում, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դրանք միաժամանակ քննել:
Միջնորդությունն առաջինը ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: