Արամ Ա Կաթողիկոսը Արցախի նախագահի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին
Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ իր զորակցություն է հայտնել Հայոց բանակին։ Այդ մասին տեղեկանում ենք Արամ Ա Կաթողիկոսի Ֆեյսբուքյան էջից:
Ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, ասվում է.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՑ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԵՏ
Այսօր երեկոյեան, Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Արցախի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ: Նորին Սրբութիւնը իր մտահոգութիւնը յայտնելէ ետք ստեղծուած կացութեան, իր հայրական օրհնութիւնն ու զօրակցութիւնը փոխանցեց հայոց բանակին»։