Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման․ ԱՀԿ
Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման եւ ավելի թեթեւ են տանում վիրուսը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների վարչության տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսի եզրակացություն արել են երեխաների մոտ հակամարմինները հայտնաբերելու ուսումնասիրություններից հետո: Պարզվել է, որ 10 տարեկանից բարձր երեխաները նույնքան ենթակա են վարակի, որքան դեռահասներն ու 20 տարեկանից բարձր երիտասարդները: Սա նշանակում է, որ նրանք կարող են վարակվել, բայց նրանց մոտ կլինի հիվանդության թեթեւ ձեւը։ Նրա խոսքերով՝ այժմ պետք է հասկանալ, թե արդյոք վիրուսը փոխանցվում է երեխաների միջեւ: