Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից.Արսեն Բաբայան
Քաղաքական իշխանությունը մեր նախագիծը մերժելով լրացուցիչ անգամ հաստատեց, որ իրենց նպատակը ոչ թե համավարակի դեմ պայքարն է, այլ պայքարում են առողջ քննադատության դեմ:
Երեք կուսակցությունների աշխատանքային խումբն առաջարկում էր հավաքների համար սահմանել հակահամաճարակային կանոններ և թույլատրել հավաքների անցկացումն այդ կանոնների պահպանմամբ: Իշխանությունը մերժեց, քանի որ, ինչպես այսօր պարզվեց Նարեկ Մալյանի օրինական ակցիայի ոդիսականից, իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից: