Այսօր՝ 09 օգոստոսի 2020թ., 00:00
Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը «Կորսված փողեր եւ հույսեր». Ինչպես են մսխվում մեր փողերը (Փաստավավերագրական ֆիլմ) Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր Բեյրութի պայթյունի հետեւանքով 4 հիվանդանոց է վնասվել Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը Մարդաորսը Հայաստանում շարունակվում է. հերթը հասավ Ռոբերտ Նազարյանին Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի. Երեւանի քաղաքապետարան Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին Ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյան Ոչ լրիվ փաստաթղթերով ինքնազբաղ անձինք նույնպես փոխհատուցում կստանան Հարգելի ոստիկանություն, գուցե բոլոր ոչ իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից
Հարցում

Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 1-ին գլխում կատարել հետևյալ լրացումները՝

1) 7.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7․8-րդ կետ.

«7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին և պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

website by Sargssyan