Այսօր՝ 06 օգոստոսի 2020թ., 00:00
Փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Քրեական գործ չկա, բայց անձին 14 ժամ կիսամերկ վիճակում պահել են անազատության մեջ» Երբ է Նիկոլ Փաշինյանը անցնելու մյուս կրկեսային մասնագիտություններին՝ օդային ակրոբատ, կենդանիների վարժեցնող և վերջապես՝ ծաղրածու Վանաձորում փորձել են վառել 2 վարկային կազմակերպությունների գրասենյակներ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը՝ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին հայտարարություն է տարածել Լիբանանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների դեմ պայքարի համար գումար չունի. երկրի էկոնոմիկայի նախարար Կառավարությունը կվճարի կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ինչու է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. նոր մանրամասներ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Սասուն Միքայելյանի մերձավոր, ՀԱԿ նախկին անդամը Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է. Ավետիք Իշխանյան Արսեն Թորոսյանի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է թուրք մուեձինը Սահմանափակումները կարող են կիրառվել առանց արտակարգ դրությունը երկարացնելու. Սիրանուշ Սահակյան Աչաջրեցիները գումար են հանգանակում ծննդատան վիրահատարանի համար Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով «Նպաստից դեպի աշխատանք» իրական խնդիրները. կառավարության նիստի հետքերով Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել Հայաստանում. Գոգյան Իսկ ինչու պետք է խնդիրներ չլինեն հայ-իրանյան հարաբերություններում Բարնաուլի քաղաքապետը փորձել է ակնոցի փոխարեն դիմակը աչքերին դնել (տեսանյութ) Վիտամին D-ի ընդունումը չի կարող դեպրեսիայից պաշտպանել միջին եւ մեծ տարիքի մարդկանց. հետազոտություն Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնությունը փորձում են փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում Հայկ Մհրյանն ազատվեց ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Բացահայտվել է բեղմնավորման ժամանակ սերմնահեղուկի շարժման առեղծվածը Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին Չինաստանը 15 տարվա ընթացքում Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի Ինչպես շերամի թրթուրները կօգնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել․ ճապոնացի գիտնականի պարզաբանումները Facebook-ը հեռացրել է Թրամփի գրառումը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության» պատճառով Մեքսիկայի պատգամավորները Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության կոչ են արել Թուրքիայի ՆԳՆ-ն անցկացնում է հակահամաճարակային կանոնների պահպանման ամենամեծ ստուգումը Տատիկը դաշնամուր է նվագում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավերված բնակարանում ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են եղել․ Սերժ Առուշանյանը նոր պաշտոն է ստացել Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 233-ով Դանիբեկյանական դատավարություն Նիկոլ Փաշինյանը ազգադավ չափորոշիչները համարում է ազգային շահից բխող Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ ԱՀԿ-ն դեմ է նորմալ կյանքի վերադարձին. կոչ են անում խաղերն անցկացնել առանց մարզասերների «Սևիլիա» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը Չեմ կարծում, որ աշխատավարձ կա, որը ցածր է զրոյից. վարչապետը՝ բանվորական գործում օտարերկրացիներին ներգրավելու մասին Առաջարկվող չափորոշիչները մեթոդական եւ թեմատիկ առումով անընդունելի են Վարակվածների թիվը մոտենում է 40 հազարի Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռից՝ «վիրավորական» դիմակի համար Մեր գենոմը ուղղակիորեն վերահսկում է քաղաքական հայացքները Կանադան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման պայմանագրեր է կնքել Pfizer Inc-ի եւ Moderna Inc-ի հետ Ինչպե՞ս ճիշտ ախտահանել ձեռքերը հակասեպտիկով. hիմնական գաղտնիքներ Ռուսական կործանիչը Սեւ ծովի վրա ամերիկյան երկու ինքնաթիռ է հայտնաբերել Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ի հիշատակ Բեյրութի ռմբակոծության հետեւանքով զոհվածների Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին Քյարամյանը ռուսական «շպիոններ » է հայտնաբերում Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ է քվեարկել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը Մխիթարյան․ Հրաշալի մրցաշրջան էր, լավագույններից մեկն իմ կարիերայում Ինձ հետ հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ. Սոֆյա Հովսեփյան Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը Սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը Ինչպես ձերբազատվել Նիկոլից. Արգիշտի Կիվիրյան ՍԴ դատավորների թեկնածուները ԱԺ խմբակցություններից հանդիպման առաջարկ չեն ստացել Ինձ բերման ենթարկած ոստիկանները սեռական հայհոյանք են տվել ինձ ու քացով խփել են. Անի Խաչատրյան (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին 100 միլիոն դրամ Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը. Գեւորգ Պետրոսյան Ինչպե՞ս է թալանվում Ադրբեջանի պաշտպանական բյուջեն. հետաքննություն Moderna Inc-ը նշել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը Ինչպես է Ալեն Սիմոնյանը հարվածում Արթուր Դանիելյանին. Համացանցում միջադեպի կադրերն են հայտնվել (տեսանյութ) Ադրբեջանցիները հրաժարվում են փոխհատուցել հայ գործարարներին հասցրած վնասը Աա աբսուրդ է, այս պահից M Group ընկերության գործունեությունը դադարեցված է. Ամրամ Մակինյան Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա. Արթուր Դանիելյանի փաստաբան «Երեկ շոկի մեջ էինք, այսօր մի կերպ ուշքի եկանք». Նառան` Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին Սաակաշվիլին հայտարարել է, որ իր դեմքը չի վերանա եվրոպական ռադարներից, իսկ, ահա, Վրաստանը մեծ վտանգի մեջ է Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. Անի Սամսոնյան Ինչպե՞ս է Լիդիանը տիրացել Ջերմուկի մայրուղու ճամփեզրին.Հայկական բնապահպանական ճակատ Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Ոստիկանության ավտոմեքենան անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով. Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ
Հարցում

Մինչ այս պահը Հայաստանից խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հասցեին, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարանի կարգավիճակ չունի, այն Բարձրագույն դատական մարմնի որոշմամբ՝ վերածվելու է մզկիթի։ Այս որոշումից ընդամենը ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի՝ որպես մզկիթի:

Նախատեսված է, որ տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 15-ին, որի ժամանակ թուրք ժողովրդին խոսքով պետք է դիմի նաև Էրդողանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի գործողություններին՝ նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել երկու տարբեր հարթություններում։

Առաջինը՝ Էրդողանի անձնական, քաղաքական ամբիցիաների և իմիջի տեսանկյունից, երբ վերջինս իր քաղաքական կենսագրության մեջ դնում է բարձր սանդղակներ և դրանք հաղթահարում է, և Սուրբ Սոֆիայի տաճարը դրանցից մեկն է։
Երկրորդը՝ Թուրքիայում պետականորեն և հասարակության կողմից ընդունված ցեղասպան մտածողության, տվյալ պարագայում մշակութային եղեռնի տրամաբանության շարունակությունն է։

«Այս բոլոր փոփոխությունները տեղավորվում են ծայրահեղացման, իսլամականացման, այլամերժության մեջ։ Այսինքն՝ Էրդողանի քաղաքական կերպարը տեղավորվում է այլամերժության և տարատեսական համամարդկային արժեքները ոտնահարելու հիմքի վրա։ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը համարվում է Ուղղափառ քրիստոնեության կարևոր գոհարներից մեկը, փաստորեն, պետականորեն, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի է ունենում մշակութային եղեռնի հերթական դրվագ, որն իրականացնում է պետությունը, և որին աջակցում է Թուրքիայի հասարակության գերակշիռ մեծամասնությունը։ Ոչ միայն աջակցում է, այլև ամբողջովին սատարում է և ոգևորվում է Էրդողանի քայլերից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, այս ամենը խոսում է նաև Թուրքիայում ծայրահեղ իսլամականացման միտումների մասին։

Ինչ վերաբերում է այս համատեքստում հայկական կողմի անելիքներին, Ռուբեն Մելքոնյանը շեշտադրեց երկու առանձնահատկություն։

Նախ՝ Հայաստանը, որպես ցեղասպանությունները դատապարտող առաջամարտիկ պետություն, բնականաբար, դատապարտում է նաև մշակութային ցեղասպանության դրսևորումները, և այս ամենը լինելով մշակութային եղեռնի դասական օրինակ՝ կարող է քննադատվել։ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում՝ լինի ՅՈՒՆԵՍԿՕ թե այլ կառույց, կարող է բարձրացնել այս աղաղակող փաստը։

«Հայաստանն այստեղ ոչ թե նոր պետք է քննադատի և անցնի առաջ, այլ պետք է լինի ինչ-որ տեղ առաջամարտիկ՝ այս երևույթը միջազգային հարթակներում ներկայացնելու, քննադատելու, պատժամիջոցներ առաջարկելու, և այլն։ Կարծում եմ՝ նույնիսկ Հունաստանի ուղղափառ այլ երկրների հետ զուգահեռ։

Սակայն մինչ այս պահը մենք Հայաստանի կողմից շատ խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի հասցեին, ո՛չ Ադրբեջանի, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է։ Սրանից զատ, այս ամենը մեր հանրության և քաղաքական ղեկավարության համար օրինակ պետք է լինի, որ հարևան երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, պետականորեն և հասարակության գերակշիռ մասի կողմից քարոզվում է հայատյացություն, հակաքրիստոնեություն և այլն։

Այս պարագայում խոսել պացիֆիստական տոնայնությամբ՝ ԱԺ-ում խոսել լավ թուրքերից, Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից, երկխոսությունից, նրանց ներելուց և նմանատիպ այլ երևույթներից՝ ուղղակի անթույլատրելի է։

Այդ պետությունն ուղղակի իր հասարակությամբ և քաղաքական վերնախավով, ուղղակի բացահայտ ասում է, որ ինքն անընդունելի է համարում հայկական քրիստոնեական ներկայությունն այս տարածաշրջանում, հայերն ու քրիստոնեությունը նրա համար շարունակում են մնալ թիրախ։

Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Արևելագետը նաև ընդգծեց, որ Թուրքիայի տարբեր տարիներին կատարած քայլերն այս կամ այն կերպ իրականանալի են դարձել միջազգային հանրության, եվրոպական գերտերությունների լուռ համաձայնությամբ կամ հերթապահ հայտարարությունների ֆոնի ներքո։

«Ճիշտ է, որոշ հայտարարություններ եղել են, բնական է, որ Հունաստանն է ամենակոպիտ հայտարարություն անողը, որովհետև համարվում է այդ ամենի ժառանգը։ Բայց կարծում եմ՝ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը ևս կարող է որոշակի քայլեր կամ հայտարարություններ անել, առնվազն երկու առումով։ Մենք տեսել ենք Ռուսիո պատրիարքի հայտարարությունը, բայց առնվազն երկու առումով Ռուսաստանը կարող է ավելի կոշտ քայլեր անել, մեկը՝ որպես ուղղափառ գերտերություն, մյուսը՝ սիմվոլիկ առումով՝ որպես Բուզանդիայի ժառանգ։ Ցավոք, ռուս-թուրքական հարաբերություններում, անգամ թեժացման ժամանակ, գերիշխում են այլ մոտեցումներ, այլ բաղադրիչներ։ Բայց մշակութային եղեռնի բաղադրիչը տեղ չի զբաղեցնում։ Ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը բավարարվելու է այսպես հերթապահ հայտարարություններով։ Կարծում եմ՝ հայկական կողմը իրավիճակում որոշակի ակտիվություն կարող է մտցնել՝ հանդես գալով՝ որպես մի պետություն և ազգ, որը, ավելի լավ, քան մնացածը, գիտի և ծանոթ է թուրքական ցեղասպան քաղաքականությանը և դրա բաղկացուցիչ մաս կազմող մշակութային եղեռնին»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ Իմաստության երրորդ եկեղեցին: Այն համարվում է աշխարհի ամենամեծ կառույցներից։ Նախկինում համարվել է հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, այնուհետև վերածվել է թանգարանի։

website by Sargssyan