Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը «Կորսված փողեր եւ հույսեր». Ինչպես են մսխվում մեր փողերը (Փաստավավերագրական ֆիլմ) Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր Բեյրութի պայթյունի հետեւանքով 4 հիվանդանոց է վնասվել Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը Մարդաորսը Հայաստանում շարունակվում է. հերթը հասավ Ռոբերտ Նազարյանին
Հարցում

Պատգամավորի անձեռնմխելիությունը չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» և նման ծանր հանցանքներից

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ» վերտառությամբ գրառում է կատարել որում անդրադառնում է Սահմանադրությամբ պատգամավորների վերապահված իրավունքներին և սահմանափակումներին։ Գոհար Մելոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

Նշված դրույթից կարելի է անել ներքոհիշյալ հետևությունները։

1. Այն վերաբերում է բացառապես պատգամավորի քվեարկությանը կամ հայտնած կարծիքին, ուստի պատգամավորի կողմից առհասարակ չի կարող վկայակոչվել որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, օրինակ, ակնհայտ հակասահմանադրական նախագիծ շրջանառելու կամ օրենք ստորագրելու դեպքում, որն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ և չի հանդիսանում կարծիք կամ քվեարկություն։

2. Ինչ վերաբերում է «պատգամավորական գործունեության շրջանակներում քվեարկության համար» արտահայտությանը, ապա այն կարող է մեկնաբանվել բացառապես պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի նպատակի և համաչափության սկզբունքի համատեքստում։

Այս ինստիտուտի նպատակը պատգամավորի գործունեության անխափան իրացումն է, այդ թվում՝ ընտրազանգվածի անկաշկանդ ներկայացումը խորհրդարանում ու ժողովրդավարական համակարգի ամրապնդումը։

Այն որևէ կերպ միտված չէ պատգամավորին Սահմանադրությունից և օրենքից վեր դասելուն, այլ անձանց համեմատ անհավասար վերաբերմունքի կամ ծանր հանցագործությունների խթանմանը։

Պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չէ, և դրա կիրառումը պետք է մեկնաբանվի սահմանադրական նորմի իրավաչափ նպատակի և համաչափության սկզբունքի լույսի ներքո։

Բերեմ մի օրինակ, երբ պատգամավորը, իմ գնահատմամբ, ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Ազգային ժողովը վավերացնում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսապես ակնհայտորեն ոչ ձեռնտու մի վարկային համաձայնագիր (օրինակ՝ տարեկան 100% տոկոսադրույքով), որը ժամանակի ընթացքում հանգեցնում է դեֆոլտի։ Եթե այդ համաձայնագիրն անցել է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը (ստորագրվել է կառավարության կողմից, ՍԴ-ի կողմից ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող), ապա պատգամավորներն իրենց քվեարկության համար քրեական պատասխանատվության ենթակա չեն։

Այսինքն՝ պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։

Հակառակ մեկնաբանության դեպքում կարելի է պնդել, որ պատգամավորը ենթակա չէ քրեական պատասխանատության, եթե, օրինակ, երկու ընթերցմամբ կողմ է քվեարկում «Մարտիրոս Մարտիրոսյանի մահապատժի ենթարկելու վերաբերյալ» օրենքին կամ «Սյունիքի մարզն օտարելու մասին» օրենքին կամ կողմ է քվեարկում, օրինակ, «Վերաքննիչ դատարանի դատավորների լիազորությունները դադարացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին:

Այսպիսով, փաստենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունը որևէ կերպ չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» և նմանաբնույթ այլ առանձնապես ծանր հանցանքներից»։

website by Sargssyan