Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը «Կորսված փողեր եւ հույսեր». Ինչպես են մսխվում մեր փողերը (Փաստավավերագրական ֆիլմ) Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր Բեյրութի պայթյունի հետեւանքով 4 հիվանդանոց է վնասվել Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը
Հարցում

Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան

Օր առաջ առողջապահության նախարարը պետք է փոխվի. նախարարները պետք է փոխվեն այնքան, մինչև չգա մեկը ու չկարողանա վարակի դեմ նորմալ պայքարել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

Հուլիսի 9-ին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարության ընդունած որոշումը, որով նախատեսվում է, որ բոլոր բժշկական կենտրոնները՝ անկախ սեփականության ձևից, պետք է ենթարկվեն առողջապահության նախարարությանը, պրոֆեսորը համարում է սխալ, որը միտված է մասնավոր ԲԿ-ներում բժշկության վերացմանը։

«Բոլոր բուժհաստատությունները՝ անկախ նրանից, մասնավո՞ր են, թե՞ պետական, պարտավոր են կատարել նախարարության հրամանները և կարգադրությունները։ Այս հարցում որևէ անհրաժեշտություն չկա այդ կենտրոնները ենթարկել նախարարին։ Դա այդ կենտոններում արվում է, և արվում է՝ առանց ռազմական դրության։ Ես տեղյակ եմ, որ կա ընդամենը երկու դեպք, երբ բուժհաստատությունը հակաճառել է նախարարին, որովհետև նախարարը պահանջել է բժշկական տեսակետից սարսափելի սխալ, և ես նույնիսկ կասեի՝ հանցագործ պահանջ, որ բոլոր հիվանդանոցներն ունենան Covid-19 բաժանմունքներ, բայց չէ՞ որ չի կարելի նման բան անել, եթե մի հիվանդանոց մտավ նման բաժանմունք, այդ հիվանդանոցը վտանգի տակ է հայտնվում, որ կարող է լրիվ համաճարակ տալ։ Դա ամեն տեղ ապացուցված է՝ եթե պանդեմիա կա, պետք է հիվանդանոցն առանձին լինի»,- ասել է Պետրոս Անանիկյանը։

Անդրադառնալով նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմանը, թե նման կարգավորում կա ռազմական դրության մասին օրենքում, Պետրոս Անանիկյանն ասել է.

«Եթե մեզ մոտ ռազմական դրություն է, ապա աշխարհի ոչ մի երկիր իրեն թույլ չի տվել այն հրամանատարին, որը 4 ամիս պարտություն է կրել, շարունակել այդ պարտությունները կրել։ Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, առնվազն պետք է տրիբունալ սպասվի, և նրան պետք է դատել. նա պետք է գնա շտրաֆբատ (տուգանային գումարտակ) և ոչ թե նոր բաներ պահանջի։ Եթե նա չի կարողացել հաղթահարել այս վարակը, և պետական հիվանդանոցների կառավարումն իրեն չի արդարացրել, ապա նրա հետ պետք է այդպես վարվել. ի դեպ՝ իսկ գուցե պետական հիվանդանոցները այս վիճակում են նրա համար, որ այդ հիվանդանոցների տնօրենները իր ընկերներն են, իսկ հետաքրքիր է՝ երբ կոռուպցիայից են խոսում, արդյոք ընկերոջը տնօրեն նշանակելը կոռուպցիա չէ՞։ Հիմա նա ուզում է նաև բժշկությունը մասնավոր սեկտորում վերացնել։ Այս որոշումը շատ սխալ է՝ հատկապես այն առումով, որ մենք Առողջապահության նախաարության կողմից ունենք շատ վատ կառավարում։ Ավելի լավ է, որ Առողջապահության նախարարը զբաղվի պոլիկլինիկաներով, երբ քաղաքացիները դիմում են, մերժում են թեստավորումները, մարդիկ դիմում են՝ ասում են՝ ջերմություն ունեն, հոտի, համի կորուստ, տալիս են վիտամին Ց և ուղարկում տուն։ Կամ հիվանդին ասում են՝ դու թեթև հիվանդ ես, գնա տուն, իսկ դա հանցագործություն է, որովհետև մարդիկ վարակվում են իրենց շրջապատում, ոչ թե փողոցից»,- նշել է պրոֆեսորը։

Պետրոս Անանիկյանն անդրադարձել է նաև երեկ կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե կա կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատվաստանյութ.

«Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են։ Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։ Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։

Պրոֆեսոր Անանիկյանը խոսել է նաև կորոնավիրուսով վարակակիրների թվի մասին՝ նշելով, որ այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հիմք է տալիս պնդելու, որ մինչև տարեվերջ կունենանք վարակի նման ցուցանիշներ և չենք հասնի այդքան սպասված պիկին.

«Չեք հասնի, որովհետև կտրուկ միջոցառումներ չեն արվում։ Այստեղ ուզում եմ խոսել նաև մասնագետների բացակայության մասին ու կրկնել, որ փողոցում դիմակ կրելը վնասակար է։ Պարետատունը որոշում ընդունեց, որ ասթմայով հիվանդները կամ թոքային անբավարարություն ունեցողները կարող են դիմակ չկրել, հիմա, եթե հարցին մոտենանք որպես բժիշկ, ապա պետք է ասել, որ այդ մարդիկ ամենախոցելին են կորոնավիրուսի համար, և պարետը հակառակը պետք է ասեր՝ պետք է պահանջեր, որ այդ մարդիկ տանից դուրս չգան, իսկ նրանց հետ ապրողները դիմակ կրեն, որ նրանց չվարակեն»,- ասել է պրոֆեսորը՝ շեշտելով, որ ունի լուրջ կասկածներ՝ ի վերջո, արդյո՞ք պարետն ունի համաճարակաբան խորհրդական, ինչը պարտավոր է ունենել համաճարակի դեպքում, մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս կարող է մասնագետը նման խորհուրդներ տալ պարետին։

website by Sargssyan