Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ
Հարցում

Չզիջել փողոցը քաոսին

Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։

Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Օրինակ՝ Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Իսպանիա, Սերբիա և այլն։ Բոլոր թվարկված երկրներում, ներառյալ՝ Հայաստանը, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը, անց են կացվում հետաքննություններ, մարդիկ պատասխաններ են պահանջում՝ ով է մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։ Բոլոր վերը թվարկված երկրներում արձանագրվում է իշխանության վարկանիշի նկատելի անկում։

Պարզ ասած՝ այդ երկրներում իշխանությունները կորցնում են փողոցը։ Զարգացած ժողովրդավարությամբ երկրներում դա վարկանիշի կորուստն է, որը բերելու կա՛մ պարտության առաջիկա ընտրություններում (եթե դրանք մոտ ժամկետներում են), կա՛մ հրաժարականների, իսկ որոշ դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվության։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ Հայաստանում տրամաբանությունը նույնն է՝ հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Իշխանությունն իրեն ձևակերպել է որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Շատ կարճ ժամանակ հետո ձևակերպվելու է զանգվածային դժգոհությունների մյուս ուղղությունը՝ գործազրկություն, փակվող, սնանկացող բիզնեսներ, ապրելու տարրական խնդիր։

Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա»

Հայաստանում իշխանությունը նկատելիորեն կորցնում է իր վարկանիշը։ Այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թափ է հավաքում։ Դրա ամենավառ ապացույցը «Գելափի» կողմից օրեր առաջ հրապարակված՝ Փաշինյանի 85 տոկոսանոց վարկանիշն էր։ Միայն վարկանիշային խուճապը կարող է իշխանությանը ստիպել՝ օգտվել չեռնենկոյական հարցման ժանրից՝ մի ժանր, որ իրեն մինչև վերջին բջիջը սպառել էր նախորդ տասը տարիների ընթացքում։

Ինչ է ստացվում. առջևում համապետական ընտրություններ չկան (իսկ մեր պետության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հրաժարական տալիս են միայն վերջին վայրկյանին), և իշխանությունները, նույնիսկ ամենացածր վարկանիշի դեպքում, կարող են իներցիայով երկար պահել դեռ ղեկը։ Առաջին հայացքից փակուղի թվացող իրավիճակն էլ հենց հուշում է հետագա ընթացքը՝ փողոցային խաղաղ զանգվածային ակցիաներ։ Սա հասկանում են բոլորը. ավելին, սրան սպասում են բոլորը։ Այս պահին փողոցային բալանսն այսպիսին է. իշխանությունը չունի այլևս այն փողոցը, որով կկարողանար պահել իշխանություն, իսկ ընդդիմությունը չունի այն փողոցը, որով կկարողանա այս պահին վերցնել իշխանություն։

Արտակարգ դրություն՝ օրենքով և հոգեբանորեն

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է. այն բոլորին տալիս է կարևոր որոշումների համար անհրաժեշտ հարաբերական անդորր։ Աճող սոցիալական լարվածությունն անխուսափելի է դարձնելու քաղաքական լարվածությունը։ Դրա դեմն առնելն իրատեսական չէ, բայց այն տրամաբանական և քաղաքակրթական սահմաններում պահելը և պետության կայունությունը չվտանգելը իրական խնդիր է, որը պետք է հուզի բոլոր գիտակից շրջանակներին։

Զավեշտ է, բայց ամենավտանգավոր, ամենաանցանկալի սցենարի՝ ռադիկալ փողոցի «հրահրողը» այսօր գործող իշխանությունն է՝ իր անգործությամբ և իր վտանգավոր քայլերով։ Զավեշտ է նրանով, որ ռադիկալ փողոցը իշխանության ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարն է, որից բոլոր իշխանությունները բոլոր երկրներում ձգտում են խուսափել, իսկ Հայաստանում իշխանության քայլերը տանում են դրան.

• Պետական համակարգը չի աշխատում։ Այն ինքնահոսի մեջ է՝ անծրագիր, աննպատակ։ Հետևաբար՝ խնդիրների ծավալները և տեսակները միայն ավելանում են։

• Իշխանությունը բոլորին, ում հնարավոր էր, լարել է իր դեմ՝ խորհրդարանական ընդդիմությանը, եկեղեցուն, քաղաքացիական հասարակությանը, նախկին համախոհներին, հանրության գիտակից շերտին, հիվանդներին, առողջներին, գործարարներին, գործազուրկներին...

• Աջուձախ քրեական գործերի հարուցում, ագրեսիվ - մեղադրական հռետորաբանություն մրցակիցների հանդեպ, ռեպրեսիվ մեքենայի անխնա օգտագործում, որն արդեն վերջին ճիգերով է աշխատում։

• Իշխանությունը խուճապի մեջ նոր անթույլատրելի սահման է անցնում՝ ընդդիմախոսներին գաղտնալսելու, անձնական կյանքին վերաբերող ձայնագրությունների և այլ փաստերի հրապարակում։ Իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ ահռելի հակառակ ռեակցիա է ստանալու։ Ի դեպ, եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են սրա անթույլատրելիությունը, բայց քաղաքական թրաֆիկինգի շրջանակներում լռելու են, ուրեմն հավասարաչափ կիսում են պատասխանատվությունը։

• Սեփական թիմերի և խորհրդարանական խմբակցության գռեհիկ շահագործում, ինքնուրույնության աստիճանի զրոյացում, միասնական խունտայի հոգեբանության ստեղծում։

Այս քայլերը իշխանության «լավ օրից» չեն։ Բայց սրանք բնորոշ են ֆինիշային իշխանություններին և վերջնահաշվարկում արագացնում են փոփոխությունները։ Այլ հարց է, որ կարող են հանգեցնել վտանգավոր տարբերակների։

Արտակարգ դրությունը իշխանության համար իսկապես շատ կարևոր ժամանակահատված է։ Այն հավերժ չէ, կարճ փուլ է, բայց՝ շատ կարևոր։ Այդ փուլն իշխանությունը պետք է օգտագործի՝ որոշակի վերանայումների, հարաբերությունների հարթեցման, կիսայրված կամուրջների վերականգնման, որոշակի հումանիտար միջանցքների ձևավորման համար։

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է նաև ոչ իշխանական ուժերի և գործիչների համար, որովհետև նույն մեծ խնդիրը դրված է նաև նրանց առջև՝ առաջիկայում թույլ չտալ փողոցի ռադիկալիզացիա։ Սա բոլորի, առաջին հերթին՝ պետության համար լինելու է կործանարար։ Հակաիշխանական փողոցը պետք է լինի խաղաղ, ծրագրային և առանց վրեժի։

Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե այն չունի մրցակից։ Ոչ իշխանական շրջանակներն այս փուլում պետք է շատ համակարգված աշխատեն՝ իշխանությանն իրական մրցակից ձևավորելու համար։ Ցանկալի է, որ իշխանությունը պարտվի ռացիոնալ ու կառուցվածքային ձև ունեցող մրցակցի, և ոչ՝ անկազմակերպ ու սոցիալական հախուռն խնդիրներով դուրս ելած փողոցին։ Իշխանության մրցակցի ինստիտուտը ենթադրում է հստակ համակարգ՝ անհատներով, թիմերով, ծրագրային ասելիքով, ճանապարհային քարտեզով, պետության մասին պատկերացումներով։ Հերթական քաոտիկ փողոցն իր բոլոր հնարավոր հետևանքներով ձեռք չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ո՛չ, ամենակարևորը, պետությանը։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan