Իտալիան արգելել է 13 երկրից ժամանողների մուտքն իր երկիր․ Հայաստանն այդ ցուցակում է
Իտալիայի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի», հայտնում է Ռոյթերսը։
Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։