Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Այդ գաղափարն առաջարկողները չունեն հետագիծ ո՛չ կրթության մեջ, ո՛չ գիտության․ Ատոմ Մխիթարյան ԱԺ-ն գումարել է իր նիստերը. օրակարգում է ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագրի վավերացման հարցը (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Կարապետյանը իրեն առնչվող հարցերի պետք է պատասխանի․ Մուրազի ՆԱՏՕ-ն ցանկանում է ադրբեջանական բանակը հասցնել դաշինքի չափանիշներին և «հասնել խաղաղության Երևանի և Բաքվի միջև» Օրվա խորհուրդ Սա զորբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Ինչպե՞ս և ինչո՞ւ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը խախտում բժշկական գաղտնիքի իրավունքը Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Հարցում

Իմ երեխան դպրոցում ՀԵՊ անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել․ ԼՀԿ պատգամավոր

ԿԳՄՍ նախարարության շրջանառության մեջ դրված Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է է 1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չիրականացնել և ընթացիկ գնահատումը կատարել բնութագրման միջոցով, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վատ նախաձեռնություն չի համարում, բայց նշում է, որ այդ փոփոխությունը կարելի էր անել փուլ առ փուլ։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ խորհրդային տարիներից մնացած այս գնահատման մեթոդը հիմնականում որպես մահակ է ծառայել, որպեսզի աշակերտներն ավելի զգոն լինեն և սովորեն։

«Սա պետք է անել փուլային տարբերակով՝ նախ առաջին և երկրորդ դասարաններում։ Ստուգել, թե ինչպիսի ազդեցություն է ունենում աշակերտների պատրաստվածության և նրանց մոտիվացիայի վրա, հետո նոր կիրառել այլ դասարաններում»,- նշել է նա։

Պատգամավորը հարցեր է թվարկում, որոնք ըստ նրա՝ փոփոխության դեպքում անպայման ի հայտ են գալու։ Մասնավորապես այն, թե ի՞նչ արդյունք կտա, որովհետև ուսուցիչները օբյեկտիվ գնահատելու խնդիրներ են ունենալու։ Բացի այդ, հարց է՝ աշակերտները կկարողանա՞ն ճիշտ ընկալել բնութագիրը։

«Արդյո՞ք բնութագիրը երեխաներին զգոն կպահի, նրանք արձագանքող կլինեն ուսուցչի տված բնութագրին և որքանո՞վ է դա ծառայելու ի նպաստ գիտելիքի յուրացման։ Սրանք հարցեր են, որոնք փորձագիտական քննարկումների կարիք ունեն»,- ասել էԱննա Կոստանյանը՝ հավելելով, որ ժամանակ է պետք, որպեսզի այս առաջարկությունները գործնականում կիրառվեն և գնահատականներ տրվեն, թե որքանով դրանք նպաստեցին ուսման բարելավմանը։

Ըստ նախագծի՝ քանակական գնահատման 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը։ Աննա Կոստանյանը նախ նկատում է, որ այս փոփոխությունը ուսուցիչներին կազատի ձևական գնահատականներ նշանակելուց, որպեսզի երեխան նույն դասարանում չմնա։

«Ուսուցչին ազատում են ավելորդ ծանրաբեռնվածությունից, խղճի վրա ծանրանալու ինչ-որ երևույթներից»,- ասել է նա, ապա շարունակել խնդիրների մասին խոսել․

«Իմ կարծիքով հատուկ կարիքներ ունեցող աշակերտների դեպքում խնդիր է լինելու։ Այսինքն՝ ստացվելու է, որ ֆիկտիվ գնահատականներ են նշանակվելու և դրանք չեն արտացոլելու երեխայի ունակությունները, առաջադիմությունը, և անկախ ստացած գնահատականից փոխարդվելու են հաջորդ դասարան։ Իսկ գնահատման մեխանիզմը ներդրվել է նրա համար, որպեսզի հնարավորինս օբյեկտիվորեն գնահատեն՝ արդյո՞ք աշակերտը յուրացրել է իր տված գիտելիքը, թե՞ ոչ, և ըստ այդմ փոխադրվի հաջորդ դասարան, կամ ոչ։ Եթե ստացվում է, որ աշակերտը այսպես թե այնպես պիտի փոխադրվի հաջորդ դասարան, ապա այստեղ գնահատման սիստեմի ամբողջ էությունը կորչում է»։

Աննա Կոստանյանն անդրադարձել է նաև նախագծով առաջարկվող այն փոփոխությանը, որի համաձայն՝ Հայ եկեցեղու պատմություն առարկան պիտի դուրս գա դպրոցական ծրագրից և ինտեգրվի այլ առարկաների։

«Ենթադրենք՝ ընդունում ենք, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան իր ամբողջ ծավալով պիտի պահպանվի և ինտեգրվի մեկ այլ առակայի մեջ, բայց այստեղ մենք խնդիր ենք ունենալու ժամաքանակների մասով։ Շաբաթական մեկ անգամ է դասավանդվում ՀԵՊ, որքան էլ նյութը ծավալուն չլինի, այնուամենայնիվ կա ծավալ, որը պետք է ինտեգրել այլ առարկայի մեջ։ Ինչպես հասկանում եմ՝ հայագիտական առարկաների ժամաքանակը մի փոքր պակասեցվում է, հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞նց են տեղավորելու ամբողջ առարկայի ծավալը»,- նշել է նա, ապա հավելել, որ ՀԵՊ-ը այլ առարկաների ինտեգրելուց հետո երեխաները նյութը չեն կարողանալու լիարժեք յուրացնել։

Տիկին Կոստանյանը՝ որպես ծնող, դեմ չէ դպրոցներում ՀԵՊ-ի դասավանդմանը։

«Իմ երեխան դպրոցում այս առարկան անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել»,- ասել է նա՝ հավելելով, որ իհարկե, մասնագետների խնդիրներ են կան և վերապատրաստման անհրաժեշտություն կա։

ԼՀԿ պատգամավորը թեմայի շուրջ քննարկումներ է ունեցել թե՛ ՀԵՊ դասավանդող ուսուցիչների, թե՛ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

«Իմ պատկերացմամբ եկեղեցին այս հարցում ծայրահեղական դիրքորոշում չունի, որ եթե հանվում է, ուրեմն ընդդիմանում ենք․․․Խնդիրը կայանում է նրանում, որ եկեղեցու ներկայացուցիչը չափորոշիչների մշակման գործընթացից դուրս է մնացել, ինչը ենթադրում եմ, որ չպիտի այդպես լիներ, որովհետև առարկայի ուղիղ պատասխանատուն այս պարագայում կարելի է համարել Հայ առաքելական եկեղեցին»,- ասել է տիկին Կոստանյանը։

Աննա Կոստանյանն ընդգծել է, որ ՀԵՊ դասավանդող ուսուցիչները այս փոփոխությունից հետո հավանական է, որ զրկվեն աշխատանքից, ինչը, բնականաբար, ցանկալի չէ։

Հայոց լեզվի ժամերը պակասեցնելը ԼՀԿ պատգամավորը մտահոգիչ է համարում։ Հիշեցնում է՝ երբ 2019թ․-ին քննադատվում էր ԿԳՄՍ նախարարության այն առաջարկությունը, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդումը պիտի չեղարկվի և բուհերի հայեցողությանը մնա, կրթության գերատեսչությունից ասում էին, որ փոխարենը դպրոցում կուժեղացվի մայրենի լեզվի ուսուցումը և աշակերտը պատրաստված կդիմի բուհ։

«Հիմա մենք հակառակն ենք տեսնում։ Եթե շարունակելու են պնդել, որ հայագիտական առարկաները բուհը պիտի ընտրի՝ պարտադի՞ր է, թե՞ ոչ, ապա այս պարագայում մենք նվազեցնում ենք հայերենի իմացության մակարդակը դպրոցում, ինչը մտահոգության առիթ է տալիս»,- հավելել է նա։

Աննա Կոստանյանը հետևել է նախագծի շուրջ ծավալվող քննարկումներին, ծանոթացել քաղաքացիների տեսակետներին։ Ըստ նրա՝ կարծիքներ են նաև եղել, որ ուսուցիչները պատրաստ չեն այս փոփոխություններին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan