«Ահռելի» չղջիկի լուսանկարը քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկար)
Օրերս համացանցում մեծ տարածում է գտել Ֆիլիպիններում արված մի լուսանկար, որում պատկերված է «մարդկային չափերի» չղջիկ, գրում է Mirror-ը՝ հավելելով, որ այս կադրը վախեցրել է բազմաթիվ օգտատերերի:
Ոմանք շտապել են նկատել, որ տանիքից կախված «մարդկային չափերի» չղջիկն իրականում այդքան մեծ է երևում լուսանկարչական հնարքի շնորիվ։
Չնայած նրան, որ թռչող կաթնասունների թևերը կարող են ունենալ մինչև 1.5 մետր լայնություն և նույնքան բարձրություն, սակայն նրանց մարմինը համեմատաբար փոքր է և լուսանկարում պատկերված չղջիկն իրականում այնքան էլ մեծ չէ, որքան երևում է։
«Հիշո՞ւմ եք, երբ ես ձեզ պատմում էի, որ Ֆիլիպիններում մարդկային չափերի չղջիկներ կան։ Ահա, տեսեք, թե ինչի մասին էի խոսում»,- կատակել է նկարի հեղինակը։
Հրապարակումը մի քանի ժամվա ընթացքում հավանել է ավելի քան 260 000 մարդ։