Ռուսաստանն ավելի քան 600 ԹԱՕ սարքեր է ուղարկել մի շարք երկրներ
Ռուսաստանն ավելի քան 600 թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքեր է ուղարկել մի շարք երկրներ: Այս մասին հայտարարել է ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:
Մասնավորապես, սարքեր են ուղարկվել Ուզբեկստան, Սերբիա, Իտալիա եւ Բելառուս:
Մանտուրովը նշել է, որ արտասահմանյան կոնտրագենտների որոնման համար աշխատանքին են միացել ռուսական առեւտրային ներկայացուցչությունները, ինչես նաեւ ներդրվել է արտահանողների հայտների հավաքման օնլայն հարթակ: