Այսօր՝ 13 օգոստոսի 2020թ., 00:00
Անհայտ զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները Մինսկում Ռուսաստանում նահանգապետի անչափահաս դուստրը երկու անգամ ավելի շատ եկամուտ է հայտարարագրել, քան հայրը Գիտնականները նշել են այն հազվագյուտ տարրը, որը քաղցկեղ է բուժում Զելենսկին ուկրաինացիներին խորհուրդ է տվել չմեկնել Բելառուս Լեհաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել է առանց ՆԱՏՕ-ի միջամտության Բելառուսին աջակցելու անհրաժեշտության մասին ՀՖՖ գործկոմի անդամ. Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս Ադրբեջանի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում Սիրիան Ռուսաստանից կներկրի կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը Բարոյական նորմերի բացակայությունը բնորոշ է «քայլարածների» մեծ մասին. Բագրատ Եսայան Մինսկում ծաղկի խանութները ծաղիկներ են բաժանում բողոքի ակցիայի մասնակիցներին. (տեսանյութ) ՀՀ բյուջեն թալանվում է այս որկրամոլների շնորհիվ. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ) Ստացվում է, որ Փաշինյանը միլիոնից ավելի աշխատավարձ է միաժամանակ վճարել Արգիշտի Քյարամյանին և Դավիթ Սանասարյանին Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ իշխանության ժամանակ մարշրուտկայի մեջ ծանոթների համար չվճարելու համար քնած ձևացող, փաբերում նիսյա խմող «պրոֆեսիոնալներն» այսօր Լեքսուսներ են քշում Օճառն անպակաս էր. ես այդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հրաժարականի դիմում կգրեի Վիկտոր Դրոբիշը քննադատել է Սպիվակովի կողմից բելառուսական շքանշանից հրաժարվելը Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին (տեսանյութ) Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել նոր թիմում Անկախ փորձագետները կվերլուծեն ու կհասկանան՝ որտեղ են եղել կառավարության սխալները համավարակի դեմ պայքարում Ալիևի մամուլի ծառայությունը «գաղտնազերծել» է Ալիևի՝ Պուտինին զանգելու գլխավոր նպատակը Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն Մանկատան 163 շրջանավարտի` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն կարող է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Հայաստան Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային Առաջարկ Տիգրան Ավինյանին «Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը ձերբակալվել են Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. Կարեն Վրթանեսյան Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ո՞վ ինձ կասի՝ ո՞վ է ստուգում համավարակի օրական ցուցանիշների իսկությունը․ Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ. Գևորգ Պետրոսյան ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել ԵՄ սև ցուցակում գտնվող հայկական ավիաըկերություններից Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել Մինսկում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ Այ մի մեշոկ կարտոշկա, մեր գումարները տուր, մենք գնանք. ցուցարարը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ) Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության Պուտինն ու Ալիևը հետախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ Սմբատ Գոգյանն ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն Հաստատվեց հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը. աջակցություն կցուցաբերվի գինեգործներին ու կոնյակագործներին Կոռուպցիայի «պոզն ու պոչը» Մերկ տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա Փաշինյանն առաջարկում է ՀԴՄ չտպած տնտեսվարողին թույլ չտալ օգտվել Covid 19-ի աջակցման ծրագրից Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց. Գևորգ Գրիգորյան Բելառուս նախկին հատուկ ջոկատայիններն աղբն են նետում իրենց համազգեստը. ԶԼՄ-ներ ՀՀ նախագահի մրցանակն անվանափոխվել է Նիկոլը Ամուլսարի համար պայքարում էր, հիմա զորք են հանում ջերմուկցիների դեմ․ Իսրայել Հակոբկոխյան Դրա համար էլ գործարարները հանդիպումից դուրս են գալիս, ասում են՝ դժգոհ ենք. Նիկոլ Փաշինյանը վրդովվեց Ծանր պատժաչափեր. Իրավական, թ՞ե քաղաքական մոտիվացիա «Ամբողջ Հայաստանի գույքը այ էս դահլիճում չնչին կոպեկներով սեփականաշնորհվել է և գույքահարկ չի վճարվել». Փաշինյան «Ղալլաթ կանի մեկը, որ կասի Կառավարությունը կոռումպացված է». Փաշինյան Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229 նոր դեպք Կարգին Հայկոյի ծակ տաշտակը եւ հարյուր հազարավոր խաբված երեւանցիներ ՀՖՖ-ն պատասխանել է «Լոռի»-ի` Հայաստանի առաջնությանը չմասնակցելու հայտարարությանը Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը և հայ երիտհեղափոխականները․ մաս II Դրամատիկ վերջաբան Ատալանտա-ՊՍԺ խաղում Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա «Սերժ Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին մի քանի անգամ փրկել է. այս անգամ էլ փրկեց». Հայկ Մամիջանյան (տեսանյութ) «100 ավտոբուսի փոխարեն՝ քաղաքապետարանը որոշել է ձեռք բերել 100 «Գազել»». Դավիթ Խաժակյան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում «Վաղը-մյուս օրը պատուհաններս բացելու ենք, տեսնենք՝ «Ազատությունն» իր ուղղաթիռներով մեր ննջարաններում է». Վլադիմիր Գասպարյան Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (տեսանյութ) Թուրքերը կարող են Ամուլսարի բաժնետոմսերի մեծ փաթեթի տեր դառնալ Որքան գումար է ԲՀԿ-ական պատգամավորը ծախսել կորոնավիրուսից բուժվելու համար (տեսանյութ) Ամուլսարի գործարկումը հղի է Հայաստանի համար սարսափելի աղետով
Հարցում

200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք. Արման Խոջոյան

200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն»,-ասաց նա:

Ընդառաջ գնալով այն մտահոգություններին, որ ցորենի արտադրության արդյունավետությունը 1 հա հաշվով ցածր է, և բերքատվությունը, պաշտոնական տվյալներով` կազմում է 1.8-2 տոննա, նախարարի տեղակալը նշեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման միջոցով ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը ցանքաշրջանառության խթանմանը և ցանքատարածքների ավելավմանը:

«Գյուղացիական տնտեսությունները՝ յուրաքանչյուրը հաջորդ տարվա համար օգտագործում են նախորդ տարվա բերքի մի մասը, որը չի ապահովում անհրաժեշտ բերքի ծավալ, հետևաբար՝ գյուղացիական տնտեսությունների կողմից նման վարքագիծը բացատրվում է նաև որակյալ սերմացու ձեռք բերելու համար ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Ուստի այս ծրագրով մենք երկու նպատակ ենք հետապնդում՝ ցույց տալ, որ որոշակի ներդրման պարագայում հնարավոր է ավելի շատ եկամուտ ստանալ որակյալ սերմացուի օգտագործումով, ինչպես նաև փոխել գյուղացիական տնտեսությունների վարքագիծը: Այս տարի ծրագրին մասնակից ֆերմերները, որոնք կձևավորեն որոշակի լրացուցիչ եկամուտ, դա նորից կներդնեն՝ որակյալ սերմացուի ձեռքբերման համար: Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել առավելագույնը 7000 կգ սերմ: Սա պայմանավորված է նրանով, որ ամեն հեկտարի համար սահմանված է առավելագույնը 350 կգ:

Սերմերի որակի պատասխանատվությունը կրում է մատակարարը, սակայն մենք մեր շահառուներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի ցանկության դեպքում հնարավորություն ունենան ստուգել սերմի որակը:

Ծրագրի մասնակից և մատակարար կարող են դառնալ նաև ՀՀ-ում սերմ արտադրող կազմակերպությունները»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Այն հարցին, թե մասնագետները նշում են, որ սերմացուն նախօրոք պետք է փորձարկվի, որից հետո միայն կարելի է խորհուրդ տալ ցանելու համար, սա ինչպե՞ս է կարգավորվելու, նախարարի տեղակալը պատասխանեց.

«Մեր կողմից առաջարկված ծրագրում ներկայացված է սերմացուի սորտերի ցանկ, որոնք արդեն հավաստագրված, գրանցված են սերմերի գործակալությունում, հետևաբար՝ ծրագրի շրջանակներում կարող են միայն կիրառվել այն սերմերը, որոնք արդեն փորձարկվել են, հավաստագրվել են ու գրանցվել»:

Արման Խոջոյանը նշեց՝ հիմնական նպատակն արդյունավետության և բերքատվության բարձրացումն է, որը, ըստ պաշտոնական տվյալների՝ 1.8-2 տոննա է կազմում 1 հեկտարի հաշվով, և որակյալ սերմացու օգտագործելով այդ քանակը հնարավոր է առնվազն բարձրացնել 1 տոննայով՝ դրանով ցորենի արտադրությունը դարձնելով առավել եկամտաբեր և գրավիչ բիզնես:

Նա ասաց նաև, որ արդեն հնարավոր է 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել գյուղտեխնիկա, իսկ մյուս 10 տոկոսի երաշխավորը հանդիսանում է կառավարությունը:

Խոսելով պարենային անվտանգության, հատկապես՝ ցորենի արտադրության և ապահովության մասին, նա նշեց, որ ոչ միայն մշտադիտարկումներ, քննարկումներ են իրականացնում ցորենի կանխատեսվող արտադրության և ծավալների, քանակների հետ կապված, այլև դիտարկում են, թե տարածաշրջանում հարևան երկրները ցորենի ի՞նչ բերքատվություն են ակնկալում 2020թ. համար:

«Հանդիսանալով մեծածավալ ցորենի արտադրող և արտահանող երկրներ՝ դրանցից են Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Թուրքիան, այդ երկրներում նկատվում է տարեկան միջին ցուցանիշի չափ արտադրության քանակ: ՌԴ-ում կանխատեսվում է 5 տոկոսից ավելի արտադրության քանակ:

ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակներում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավարարելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում առկա պահանջարկը ցորենի նկատմամբ՝ միության շուկայում 46 միլիոն տոննա ցորենի ավելցուկ է սպասվում: Ցորենի մեծ մասը ՌԴ-ն է արտադրում և արտահանվելու է նաև երրորդ երկրներ:

ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմում են 2019թ. համար 56․000 հեկտար, և մոտ 3000 հա էլ կազմում է գարնանացան ցորենի համար»,- հավելեց Արման Խոջոյանը:

website by Sargssyan