Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս
Հարցում

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի շուրջ

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված կրթական համակարգում իրավիճակի հետ:

«Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը

Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող եւ կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով եւ բարեկեցության ապահովման ապագայի հնարավորություններով: ՀՀ–ը վերջին ժամանակաշրջանում անընդհատ գտնվելով ցնցումների մեջ` նախահեղափոխական, հեղափոխական եւ հետհեղափոխական, իր հետ ցնուցումների մեջ է ներքաշում նաեւ ողջ կրթական համակարգը:

Կրթական համակարգը կայուն, դինամիկ զարգանալու համար կարիք ունի երկարաժամկետ գործընթացների, իսկ կառավարման մարմինների փոփոխվող ղեկավարները, նույնքան փոփոխուն եւ իրարամերժ ծրագրեր են առաջադրում կրթական ողջ համակարգի առջեւ, հնարավորություն չտալով որոշակիորեն դինամիկ աճ արձանագրել:

Կրթությունը պետք է զարգանա ծրագրային, ավելին` ռազմավարական կառավարման ճանապարհով, իսկ կառավարման մարմինների փոփոխությունը նվազագույն ազդեցությունը պետք է ունենա գործընթացների վրա: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցող գործընթացները ապացույցն են ՀՀ-ում կրթության համակարգի ոչ ճիշտ կառավարման: ՀՀ պետական բուհերում տիրող իրավիճակը հստակ ներկայացնում է հետհեղափոխական պատկերը բարձրագույն կրթության համակարգում:

Ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը «անհանգստանում» է ոչ թե բարձրագույն կրթության համակարգում շարունակական զարգացումների ապահովման խնդիրներով, այլ կուսակցական պարզագույն վրեժխնդրության հարցեր լուծելով: Բարձրագույն կրթության կառավարման համակարգում հեղափոխական կառավարության առաջին քայլը ՀՀԿ-ական ռեկտորների հարցի լուծումն էր, երբ առանց անգամ ձեւական այց կատարելու նրանց կողմից ղեկավարվող բուհեր, առանց ներսից գնահատելու իրավիճակը, վերջին հաշվով հիմնականում հակադրվելով բուհական կոլեկտիվների կարծիքին, հարց բարձրացվեց, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում գործող օրենսդրությամբ եւ սահմանված կարգով ընտրված ռեկտորների պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ:

Ասվածը բոլորովին չի փաստում կրթության կառավարման նախկին պատասխանատուների գերազանց աշխատանքը: Ամեն ինչ ծայրագույն դեպքում, ելնելով քաղաքական նկատառումներից, ընդունելի կարելի էր համարել, եթե օրենքով ու ընդունված կարգով ընտրված ռեկտորներին փոխարինելու գային բարձր մասնագիտական որակներով, եւ որն ամենակարեւորն է իրական փոփոխությունների իրականացման կամք դրսեւորող ու կառավարման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, սակայն փորձը ցույց տվեց, որ անգամ այնպիսի առանձնահատուկ ոլորտի, ինչպիսին կրթությունն է, բացառություն չարվեց:

Սկսված գործընթացները կիսատ մնացին, սկսվեցին նոր գործընթացներ, որոնք իրավամբ առավել կազմաքանդում, քան նպաստում են կրթական ոլորտի գոյություն ունեցող կառուցակարգերի զարգացմանը: Այս գործընթացների հիմնական իրականցնողն ու պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի հանցավոր անտարբեր, ոչ թափանցիկ գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում արձանագրում է հետեւյալ պատկերը. գոյություն ունեցող բոլոր պետական բուհերից այսօր անհասկանալի պատճառներով մեկ եւ ավելի տարի ժամկետներով պաշտոնավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները` Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչը ոչ միայն կրթական գործընթացների վրա բացասական ազդեցություն է ունենում, այլ նաեւ առանձին դեպքերում նպաստում է ներբուհական ինտրիգների ստեղծմանն ու անհասկանալի ենթամշակույթի ձեւավորմանը:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ կրթության կառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը անմիջական սոցիալական ազդեցություն է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի վրա, երկարամյա փորձ եւ կրթության կառավարման գործընթացներում լրջագույն վաստակ ունեցող դասախոսների աշխատանք ունենալ չունենալը կախված է նորաթուխ, կրթության գործընթացը չպատկերացնող կառավարիչների որոշումներից:

Ավելին՝ մի քանի հարյուր հազար պարգեւավճար ստացող պետական պաշտոնյաների ստվերում են մնում երկրի գիտական եւ մանկավարժական լրջագույն պոտենցիալ ունեցող դասախոսները, իրենց խղճուկ վարձատրությամբ, պակասեցվող ծանրաբեռնվածությամբ եւ աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նախարարության որդեգրած առավել վնասելու, քան նորը ստեղծելու ուղղությամբ իրականացվող գործելաոճը այս հարցում բերում է կրթական ոլորտի հիմնական շահառուների հիասթափությանը` մի կողմից ապագա ուսանողների բուհ ընտրելու գործընթացի վրա ազդեցություններին, երբ մամուլի հիմնական քննարկելիք թեման տվյալ ուսումնական հաստատությունն է, դժվար թե ընտրվի հենց այդ բուհը, կյանքի հիմնական որոշումը հօգուտ դրան կայացվի, արդյունքում ունենում ենք պատկեր, երբ հայրենական բուհերը ունենալով եւ կադրային պոտենցիալ եւ կրթական ուսումնական գործընթաց իրականացնելու հիմնական գործիքներ, սպասում են դիմորդների, ովքեր գերադասում են սովորել օտարերկրյա համատեղ գործունեություն ծավալող բուհերում, չնայած երբեմն հստակ ընտրությունը այլ բոլոր բուհերից կլիներ հայրենական բուհը:

Երկընտրանքի առաջ են կանգնած նաեւ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: Անհասկանալի է նաեւ բուհական համակարգի մյուս շահառուների վարքագիծը, երբ աշխատաշուկայում սկսում են վերապահումով վերաբերվել այն բուհերի շրջանավարտներին, որոնց շուրջ մշտապես բորբոքվող կրքեր են: ՀՀ կրթության կառավարման համակարգի պատասխանատուները չեն սահմանափակվում նշված դրսեւորումներով, կայացվում են որոշումներ նախարարության ենթակառուցվածքների փակման վերաբերյալ չբացատրելով փակման նպատակն ու ցույց չտալով ակնկալվող արդյունքը (Կրթության ազգային ինստիտուտ, Հուշարձանների պահպանման գործակալություն): Դրանց գործառույթները մնում են անկատար, չեն վերաբաշխվում, չեն պատվիրակվում, իսկ գործառույթների ոչ ավելորդ լինելը ապացուցված է տարիների ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքով:

Պետք է նշել, որ ներկայումս երկրի ամենաբարձր ամբիոնից փորձ է արվում վեթինգ գործընթացներ իրականացնել ազատ միտք արտահայտելու համար՝ հնչեցնելով սպառնալիքներ, անուններ տալ, իրականացնել «մաղման» գործընթացներ, առանց հաշվի առնելու անցած ուղին եւ չգնահատելով դասախոսական կազմի երկարամյա տարիների աշխատանքային փորձը: Պետք նշել նաեւ նոր, «թավշյա» իշխանությունների ոչ այնքան «թավշյա» ներկուսակցական խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում, սակայն այնուամենայնիվ մնում են հակասությունների ակունքում եւ սառցաբեկորի փոքրիկ երեւացող կողմն են միայն հրամցնում հասարակությանն ու կրթության շահառուներին:

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի եւ դրանք իրականացնելու ռազմավարության շուրջ, փոխարենը յուրաքանչյուրը փորձում է բավարարել սեփական ամբիցիաները, իսկ ինչպես բազմիցս նշվել է կրթական համակարգը ցնցումներ չի սիրում, այն դինամիկ աստիճանական զարգացման կարիք ունի` անհրաժեշտւթյան դեպքում առանց վիրահատական միջամտությունների վերջնակետին հասնելու հետագծով:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ԿԳՄՍ նախարարության ոչ հիմնավոր, առանց ռազմավարական ուղղվածության եւ հիմնական առաքելության տարվող քաղաքականությունն է, երբ կառավարող մարմինը համաձայն չէ եւ չի ուզում ընդունել անկախության տարիներին ձեռք բերվածը, թեկուզ եւ թերացումներով գործողը, իսկ նորը ստեղծելու պարզագույն հմտություններին պարզապես չի տիրապետում, որի իրատեսական դրսեւորումը կառավարության ծրագրի կատարողականն է ոչնչի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է իր շրջապատում ոչինչ չտեսնելու, ունակ եւ ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականություն եւ անմիջականորեն իր վրա դրված ուղիղ գործառույթը իրացնելու, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի: Գերբեռնված, բազմաբնույթ եւ բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը, ակնհայտորեն ցույց տալով, որ հենց մարդիկ են որոշում իրադարձությունների ընթացքն ու ոլորտների ճակատագրերը:

Երկրի, պետականության համար առաջնային ու կարեւոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, հետ նայելու կարողություն ու վճռական, ուժեղ ձեռքի կարիք ունի: Կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է ուժեղ պետական համակարգի առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:

Անհրաժեշտ է դուրս գալ ներիշխանական ամբիցիոզ նկրտումներից՝ հիմնվել ոլորտի արհեստավարժ մասնագետների վրա, ոլորտի քաղաքականության եւ միասնական կառավարման համակարգի մշակման նպատակով, առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառանա նաեւ հզոր տնտեսության եւ պետության հիմքը:

Որպես այս ճանապարհի առաջնային քայլ պետք է լինի ոլորտային, իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն երկու նախարարությունների, յուրաքանչյուրում գիտակ, արհեստավարժ ղեկավարների նշանակումը, որոնք կգործեն «սեւերի եւ սպիտակների» կործանարար տրամաբանությունից դուրս, ինչպես նաեւ որպես մրցակցային շուկայում զարգանալու գործիք՝ բուհերի ինքնավարության շեշտակի բարձրացումը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan