Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. կա 5 մահ «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ)
Հարցում

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի շուրջ. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված կրթական համակարգում իրավիճակի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը

Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող եւ կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով եւ բարեկեցության ապահովման ապագայի հնարավորություններով: ՀՀ–ը վերջին ժամանակաշրջանում անընդհատ գտնվելով ցնցումների մեջ` նախահեղափոխական, հեղափոխական եւ հետհեղափոխական, իր հետ ցնուցումների մեջ է ներքաշում նաեւ ողջ կրթական համակարգը:

Կրթական համակարգը կայուն, դինամիկ զարգանալու համար կարիք ունի երկարաժամկետ գործընթացների, իսկ կառավարման մարմինների փոփոխվող ղեկավարները, նույնքան փոփոխուն եւ իրարամերժ ծրագրեր են առաջադրում կրթական ողջ համակարգի առջեւ, հնարավորություն չտալով որոշակիորեն դինամիկ աճ արձանագրել:

Կրթությունը պետք է զարգանա ծրագրային, ավելին` ռազմավարական կառավարման ճանապարհով, իսկ կառավարման մարմինների փոփոխությունը նվազագույն ազդեցությունը պետք է ունենա գործընթացների վրա: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցող գործընթացները ապացույցն են ՀՀ-ում կրթության համակարգի ոչ ճիշտ կառավարման: ՀՀ պետական բուհերում տիրող իրավիճակը հստակ ներկայացնում է հետհեղափոխական պատկերը բարձրագույն կրթության համակարգում:

Ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը «անհանգստանում» է ոչ թե բարձրագույն կրթության համակարգում շարունակական զարգացումների ապահովման խնդիրներով, այլ կուսակցական պարզագույն վրեժխնդրության հարցեր լուծելով: Բարձրագույն կրթության կառավարման համակարգում հեղափոխական կառավարության առաջին քայլը ՀՀԿ-ական ռեկտորների հարցի լուծումն էր, երբ առանց անգամ ձեւական այց կատարելու նրանց կողմից ղեկավարվող բուհեր, առանց ներսից գնահատելու իրավիճակը, վերջին հաշվով հիմնականում հակադրվելով բուհական կոլեկտիվների կարծիքին, հարց բարձրացվեց, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում գործող օրենսդրությամբ եւ սահմանված կարգով ընտրված ռեկտորների պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ:

Ասվածը բոլորովին չի փաստում կրթության կառավարման նախկին պատասխանատուների գերազանց աշխատանքը: Ամեն ինչ ծայրագույն դեպքում, ելնելով քաղաքական նկատառումներից, ընդունելի կարելի էր համարել, եթե օրենքով ու ընդունված կարգով ընտրված ռեկտորներին փոխարինելու գային բարձր մասնագիտական որակներով, եւ որն ամենակարեւորն է իրական փոփոխությունների իրականացման կամք դրսեւորող ու կառավարման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, սակայն փորձը ցույց տվեց, որ անգամ այնպիսի առանձնահատուկ ոլորտի, ինչպիսին կրթությունն է, բացառություն չարվեց:

Սկսված գործընթացները կիսատ մնացին, սկսվեցին նոր գործընթացներ, որոնք իրավամբ առավել կազմաքանդում, քան նպաստում են կրթական ոլորտի գոյություն ունեցող կառուցակարգերի զարգացմանը: Այս գործընթացների հիմնական իրականցնողն ու պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի հանցավոր անտարբեր, ոչ թափանցիկ գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում արձանագրում է հետեւյալ պատկերը. գոյություն ունեցող բոլոր պետական բուհերից այսօր անհասկանալի պատճառներով մեկ եւ ավելի տարի ժամկետներով պաշտոնավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները` Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչը ոչ միայն կրթական գործընթացների վրա բացասական ազդեցություն է ունենում, այլ նաեւ առանձին դեպքերում նպաստում է ներբուհական ինտրիգների ստեղծմանն ու անհասկանալի ենթամշակույթի ձեւավորմանը:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ կրթության կառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը անմիջական սոցիալական ազդեցություն է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի վրա, երկարամյա փորձ եւ կրթության կառավարման գործընթացներում լրջագույն վաստակ ունեցող դասախոսների աշխատանք ունենալ չունենալը կախված է նորաթուխ, կրթության գործընթացը չպատկերացնող կառավարիչների որոշումներից:

Ավելին՝ մի քանի հարյուր հազար պարգեւավճար ստացող պետական պաշտոնյաների ստվերում են մնում երկրի գիտական եւ մանկավարժական լրջագույն պոտենցիալ ունեցող դասախոսները, իրենց խղճուկ վարձատրությամբ, պակասեցվող ծանրաբեռնվածությամբ եւ աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նախարարության որդեգրած առավել վնասելու, քան նորը ստեղծելու ուղղությամբ իրականացվող գործելաոճը այս հարցում բերում է կրթական ոլորտի հիմնական շահառուների հիասթափությանը` մի կողմից ապագա ուսանողների բուհ ընտրելու գործընթացի վրա ազդեցություններին, երբ մամուլի հիմնական քննարկելիք թեման տվյալ ուսումնական հաստատությունն է, դժվար թե ընտրվի հենց այդ բուհը, կյանքի հիմնական որոշումը հօգուտ դրան կայացվի, արդյունքում ունենում ենք պատկեր, երբ հայրենական բուհերը ունենալով եւ կադրային պոտենցիալ եւ կրթական ուսումնական գործընթաց իրականացնելու հիմնական գործիքներ, սպասում են դիմորդների, ովքեր գերադասում են սովորել օտարերկրյա համատեղ գործունեություն ծավալող բուհերում, չնայած երբեմն հստակ ընտրությունը այլ բոլոր բուհերից կլիներ հայրենական բուհը:

Երկընտրանքի առաջ են կանգնած նաեւ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: Անհասկանալի է նաեւ բուհական համակարգի մյուս շահառուների վարքագիծը, երբ աշխատաշուկայում սկսում են վերապահումով վերաբերվել այն բուհերի շրջանավարտներին, որոնց շուրջ մշտապես բորբոքվող կրքեր են: ՀՀ կրթության կառավարման համակարգի պատասխանատուները չեն սահմանափակվում նշված դրսեւորումներով, կայացվում են որոշումներ նախարարության ենթակառուցվածքների փակման վերաբերյալ չբացատրելով փակման նպատակն ու ցույց չտալով ակնկալվող արդյունքը (Կրթության ազգային ինստիտուտ, Հուշարձանների պահպանման գործակալություն): Դրանց գործառույթները մնում են անկատար, չեն վերաբաշխվում, չեն պատվիրակվում, իսկ գործառույթների ոչ ավելորդ լինելը ապացուցված է տարիների ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքով:

Պետք է նշել, որ ներկայումս երկրի ամենաբարձր ամբիոնից փորձ է արվում վեթինգ գործընթացներ իրականացնել ազատ միտք արտահայտելու համար՝ հնչեցնելով սպառնալիքներ, անուններ տալ, իրականացնել «մաղման» գործընթացներ, առանց հաշվի առնելու անցած ուղին եւ չգնահատելով դասախոսական կազմի երկարամյա տարիների աշխատանքային փորձը: Պետք նշել նաեւ նոր, «թավշյա» իշխանությունների ոչ այնքան «թավշյա» ներկուսակցական խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում, սակայն այնուամենայնիվ մնում են հակասությունների ակունքում եւ սառցաբեկորի փոքրիկ երեւացող կողմն են միայն հրամցնում հասարակությանն ու կրթության շահառուներին:

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի եւ դրանք իրականացնելու ռազմավարության շուրջ, փոխարենը յուրաքանչյուրը փորձում է բավարարել սեփական ամբիցիաները, իսկ ինչպես բազմիցս նշվել է կրթական համակարգը ցնցումներ չի սիրում, այն դինամիկ աստիճանական զարգացման կարիք ունի` անհրաժեշտւթյան դեպքում առանց վիրահատական միջամտությունների վերջնակետին հասնելու հետագծով:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ԿԳՄՍ նախարարության ոչ հիմնավոր, առանց ռազմավարական ուղղվածության եւ հիմնական առաքելության տարվող քաղաքականությունն է, երբ կառավարող մարմինը համաձայն չէ եւ չի ուզում ընդունել անկախության տարիներին ձեռք բերվածը, թեկուզ եւ թերացումներով գործողը, իսկ նորը ստեղծելու պարզագույն հմտություններին պարզապես չի տիրապետում, որի իրատեսական դրսեւորումը կառավարության ծրագրի կատարողականն է ոչնչի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է իր շրջապատում ոչինչ չտեսնելու, ունակ եւ ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականություն եւ անմիջականորեն իր վրա դրված ուղիղ գործառույթը իրացնելու, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի: Գերբեռնված, բազմաբնույթ եւ բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը, ակնհայտորեն ցույց տալով, որ հենց մարդիկ են որոշում իրադարձությունների ընթացքն ու ոլորտների ճակատագրերը:

Երկրի, պետականության համար առաջնային ու կարեւոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, հետ նայելու կարողություն ու վճռական, ուժեղ ձեռքի կարիք ունի: Կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է ուժեղ պետական համակարգի առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:

Անհրաժեշտ է դուրս գալ ներիշխանական ամբիցիոզ նկրտումներից՝ հիմնվել ոլորտի արհեստավարժ մասնագետների վրա, ոլորտի քաղաքականության եւ միասնական կառավարման համակարգի մշակման նպատակով, առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառանա նաեւ հզոր տնտեսության եւ պետության հիմքը:

Որպես այս ճանապարհի առաջնային քայլ պետք է լինի ոլորտային, իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն երկու նախարարությունների, յուրաքանչյուրում գիտակ, արհեստավարժ ղեկավարների նշանակումը, որոնք կգործեն «սեւերի եւ սպիտակների» կործանարար տրամաբանությունից դուրս, ինչպես նաեւ որպես մրցակցային շուկայում զարգանալու գործիք՝ բուհերի ինքնավարության շեշտակի բարձրացումը:

 

website by Sargssyan