Այսօր՝ 11 օգոստոսի 2020թ., 00:00
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին «Դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունն էլ՝ առաջ շարժվի». Թրամփ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել, հայ ժողովրդին նման անկարող իշխանություն պետք չէ․ Արսեն Բաբայան Գյուղացուն ավելի քան 160 եվրոյով են տուգանել չափազանց վաղ արթնացող աքաղաղի պատճառով Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. (տեսանյութ) «Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը (տեսանյութ) Կիևի բնակչուհին սիրելիին հանդիպելու համար որոշել է իր բնակարանից սավաններից կազմված «պարանով» իջնել ու կախված է մնացել օդում Քոչարյանի դեմ գործի քննությունը ուղեկցվում է բոլոր հնարավոր խախտումներով. (տեսանյութ) «Չեռնոբիլի երեխան», որը Բելառուսի համար քաղաքական հույս է դարձել. The Guardian-ի ուշագրավ մանրամասներն ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի անցյալի վերաբերյալ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ Մինսկում ձերբակալվածները ոստիկանության բաժանմունքում շարքով պառկած են գետնին. լրատվամիջոցներ (տեսանյութ) Ոստիկաններն անհայտ ուղղությամբ տարել են Նարեկ Սամսոնյանին (տեսանյութ) Որ միշտ չկանխատեսենք անցյալը. մաս առաջին Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցած առաջին երկիրը The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) Ամերիկյան կարիքները բավարարելուց հետո ԱՄՆ-ը կկիսի կորոնավիրուսի պատվաստանյութը աշխարհի հետ Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված Բելառուսի ՊԱԿ-ը կանխել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձը ԶԼՄ-ները հայտնում են Սլովակիայից ռուս դիվանագետների վտարման մասին Լիբանանում նոր ընտրություններ կլինեն Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Չինաստանի նախագահը կոչ է արել խնայել սնունդը Թրամփը Իրանի հետ պատրաստ է համաձայնության հասնել Բելառուսի նախագահի երկու թեկնածու վիճարկելու են արդյունքները Պոմպեոն եւ նրա կինը դիմակ չեն կրում Դանիայում մեզ հեգնական հարցնում էին՝ ինչի համար ենք եկել․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամը դաժան ծեծի է ենթարկել մրցավարին (Տեսանյութ) Հայտնի են դարձել Սվետլանա Տիխանովսկայայի` Լիտվա ժամանման մանրամասները Կորոնավիրուսից մահերի շատ մեծ թիվը շարունակում է մտահոգել եւ հարցեր առաջացնել Ո՞րն է ի վերջո ջրբաժանը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ուշադիր հետեւել է Բելառուսում իրադարձությունների զարգացմանը Երկու տղամարդ եւ մի կին 30 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ նախագահի շարասյան վրա քարեր նետելու համար Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին Ռոման Շիրոկովը հարձակվել է մրցավարի վրա, վնասել նրա աչքը (լուսանկար) Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ ԱՄՆ-ը Բելառուսի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն․ Աննա Կոստանյան Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ Արման Սահակյան․ Իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում․ Արսեն Բաբայան Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից Արտակարգ դեպք Երեւանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Լիբանանի նախագահը նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը Հայաստանում գինու եւ կոնյակի արտադրությունը կրկնակի կրճատվել է Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան Չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան Ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Ռուբեն Մելիքյան Երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ․ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ․ Վլադիմիր Գասպարյան Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը» Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ) «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի խոշորագույն գործարաններից մեկի աշխատակիցները գործադուլ են հայտարարել «անարդար» ընտրությունների պատճառով «Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին Դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են եւ Դոմինիկներում հանգստից հետո ԱՄն վերադարձել Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել, բայց ... Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը չի կայանա Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Դոլարն ու ռուբլին թանկացել են
Հարցում

Անհեթեթություն է, թե Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ծանրաբեռնում է դասացուցակը․ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյան

 

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանն անդրադարձել է ՀՀ Դպրոցներում իրականացվելիք բարեփոխումների շրջանակում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլ առարկաների մեջ ներառելու հնարավորությանը։ Նա մասնավորապես գրել է․

«Հայաստանում քննարկման նյութ է դարձել դպրոցական ուսումնակրթական ծրագրում Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Հայաստանի Կրթության Նախարարության կատարած ուսումնակրթական ծրագրի բարեփոխումներում Հայ Եկեղեցու պատմություն առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագրից ջնջելու որոշման լույսի տակ, վերջին օրերին այս քննարկումը սաստկանալով հուզում է բազմահազար հայրենի ուսուցիչների, դաստիարակների, աշակերտների և ծնողների:

Այս հուզումը, դուրս գալով Հայաստանի սահմաններից, փոթորկել է նաև սփյուռքի շատ նախանձախնդիր հայորդիների հոգին: Հայաստանը մեր բոլորին սրտի մեջ է՝ իր պետականությամբ, եկեղեցիով, ազգային և մանավանդ հոգևոր արժեքներով:

Հայաստանի հետ կապը էական և գոյութենական նշանակություն ունի ամեն մի սփյուռքահայի համար: Այս կապը էական է նաև մայր հայրենիք Հայաստանի համար: Այդ իսկ պատճառով սփյուռքի եկեղեցական ու հայկական մշակութային և հայրենակցական միությունները կարելին և անկարելին են անում այս կապը ստեղծելու և այն ամուր պահելու համար: Այս գիտակցությունը և դրա անհրաժեշտությունը կենսականորեն փոխանցվում են մատղաշ սերնդին՝ նրա մեջ բոցավառելով հայրենասիրություն ու ազգասիրություն:


Հետևաբար սփյուռքի կառույցները կազմակերպում են ուխտագնացություններ, որոնց միջոցով մեծ և փոքր, տարեց և երիտասարդ մասնակցում են կրթական, մշակութային, ազգային, մարզական և այլ համահայկական միջոցառումների և հանդիպումների:

Սփյուռքի և Հայաստանի մանուկների և երիտասարդների հանդիպումները վառ ապացույց են, թե ինչնքա՜ն կարևոր է նաև Հայ եկեղեցու պատմության իմացությունը:

Արդարև, այստեղ ցանկանում եմ անձնական վկայություն մեջբերել: Տարիներ շարունակ Սիրիա և Դամասկոս էին այցելում Հայաստանցի պատանիներ և երիտասարդներ՝ արևելյան ինստիտուտում ուսանելու արաբերեն լեզու և գրականություն: Ուսանողները ամեն առիթ օգտագործում էին այցելելու տեղի հայկական միություններ և եկեղեցի: Ես հաճախ առիթ եմ ունեցել եմ հանդիպելու իրենց հետ և մտերմիկ զրույցներ ունենալու: Մեր զրույցների ընթացքում նկատել եմ, թե ինչպես էին երիտասարդները խեղճանում, երբ զգում էին, թե տկար են իրենց ազգային եկեղեցու պատմության, ավանդության և հոգևոր քրիստոնեական գիտելիքներով:

Դեռ ավելին, տեղացի երիտասարդները զարմանում էին, թե ինչպե՞ս Հայաստանից եկող երիտասարդները այսպիսի կարևոր գիտելիքներին չեն տիրապետում: Պատճառը պարզ է. ավագ երիտասարդները առիթ չէին ունեցել դպրոցական իրենց ուսումնառության ընթացքում Հայ Եկեղեցու պատմությանը ծանոթանալու:

Ահավասիկ այստեղ է կայանում Հայ Եկեղեցու պատմության իմացության կարևորությունը հայ երիտասարդի համար: Ուստի հաստատում եմ, թե Հայ Եկեղեցու Պատմության իմացությունը Սփյուռքի և Հայաստանի հայ դպրոցականներին կամրջող ամենակարևոր գրավականներից է։

Հետևաբար սփյուռքից հայրենի մեր պետությանը կհայտնեմ իմ մտահոգությունը և վրդովմունքը՝ Հայ Եկեղեցու պատմության առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագիրից հանելու առնչությամբ: Եվ ուղղում եմ հետևյալ հարցադրումները.

1.Ի՞նչն է նպատակը այսպիսի կարևոր ուսումնական առարկան ուսումնակրթական ծրագրից հանելու համար։

2.Ինչո՞ւ առիթ պիտի տրվի տարբեր մակարդակներով եւ Facebook-յան հարթակում քննարկել այս առարկայի կարևորությունը: Այսինքն ի՞նչ: Ի՞նչ արդյունքի պիտի սպասենք: Արդյոք չկա՞ն մարդիկ, որոնք գիտակցում են առարկայի կարևորությունը։

3.Արդյոք չմնացի՞ն գիտակից Կրթության Նախարար, Փոխնախարար, ուսումնակրթական վարչության տնօրեն, ուսուցիչ, դպրոցի տնօրեն, որոնք սպասում են ժողովրդային արձագանքի:

4.Ասվում է, թե դասավանդումը ծանրաբեռնում է աշակերտի դասացուցակը: Անհեթեթ մտածելակերպ: Նույն տրամաբանությամբ կարելի է խոսել այլ առարկաների մասին:

5.Ուրեմն հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ: Ուրեմն հանե՞նք նաև թվաբանությունը, որովհետև մաթեմատիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ: Պատասխանը միանշանակ է. Ո՛Չ: Անշուշտ, ոչ: Այս բոլոր առարկաներն անհրաժեշտ են կրթության և դաստիարակության համար: Որովհետև դպրոցը միայն գիտելիքների ուսումնառության վայր չէ տուն չէ, այլ նաև մարդակերտումի օջախ է:

6.Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդությունները, քրիստոնեական վարդապետությունը եւ այլն: Այս չի կարող և չպետք է ձուլվի այլ առարկայի հետ: Նոյնիսկ հայ ժողովրդի պատմություն առարկայի հետ:

7.Կարևորության պարզ շեշտադրումով պետք է հաստատվի, օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը պատմական ա՞նձ է միայն, թե՞ նաև Հայ Ժողովրդին Սուրբ Հայրապետն է: Եղիշեի պատմությունը միայն վարդանանց ճակատամարտի պատմությու՞նն է, թե՞ նաև Սուրբ Վարդանանց վարքաբանությունը: Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» միջնադարյան գրականության գոհա՞ր է միայն, թե՞ նաև աղոթագիրք:

8.Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը հայ աշակերտին կապում է իր անցյալի ավանդությանը։

9.Միայն Հայ Եկեղեցու պատմության ու կրոնի միջոցով աշակերտը կսովորի գեղեցիկը սիրել, ներողամիտ լինել, կսովորի Ավետարանի քրիստոնեական արժեքների մասին: Այս արժեքները մերն են՝ մեր նախնիներից ավանդված: Մեր նախնյաց արժեքները իմն են՝ իբրև եկեղեցական, Կրթության Նախարարինն են՝ իբրև պետական այր, դպրոցի տնօրենինն ու ուսուցչինն են։

Արևելքում, մասնավորապես Սիրիայում կան հայկական դպրոցներ և վարժարաններ: Ինչպես պետական դպրոցներում, այնպես էլ Հայկական դպրոցներում դասավանդվում են Սիրիայի Կրթության նախարարության կողմից հաստատված առարկաները: Եթե ընդհանրապես դպրոցական գիտելիքների ուսուցումը ապահովվում է պետական դպրոցներում, ապա ինչո՞ւ եք հավելյալ ճիգերով հայկական դպրոցներ բացում: Արդ, երբ ահռելի ջանք և նյութական միջոցներ են ծախսվում հայկական վարժարանների դռները բաց պահելու համար, որպեսզի գեթ մեկ դասաժամ ավելացնելով հայ աշակերտին տրվի հայ լեզվի, պատմության եւ կրոնի մասին գիտելիք, արդյոք ինչի՞ մեջ է կայանում հայ դպրոցի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Միայն մեկ բանի մեջ: Հայ մանուկին կրթել հայեցի, հայոց լեզվի ու պատմության և մանավանդ հայ եկեղեցու պատմության, ավանդության և հայ կրոնի գիտելիքներով:

Ուստի հայ դպրոցը միայն մարդակերտումի օջախ չէ, այլ նաև ու մանավանդ քրիստոնյա հայակերտումի օջախ է: Եթե Սիրայում այսպես է, ինչո՞ւ Հայաստանում ևս այսպես չպիտի լինի։

Հետևաբար, գիտակցենք Հայ Եկեղեցու պատմություն առարկայի կարևորությունը և պահենք ուսումնակրթական ծրագրի մեջ»:

website by Sargssyan