Այսօր՝ 11 օգոստոսի 2020թ., 00:00
Պարզաբանում՝ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավոր դստեր հարսանիքին Ամուլսարի հանքի շահագործումը Սևանա լճին կհասցնի ահռելի վնասներ. բնապահպան ահազանգում է Որո՞նք են հեղափոխականների արժեքները. Վահան Իշխանյան Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար. Արտակ Զաքարյան Քյարամյանի նշանակման արագացված սխեման կրկնվո՞ւմ է. Աբազյանը կնշանակվի նրա տեղակալ Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Արձակուրդային սպեկուլյացիա «Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները». Չավուշօղլու Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել բողոքի ցույցերը դադարեցնելու կոչով (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին «Դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունն էլ՝ առաջ շարժվի». Թրամփ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել, հայ ժողովրդին նման անկարող իշխանություն պետք չէ․ Արսեն Բաբայան Գյուղացուն ավելի քան 160 եվրոյով են տուգանել չափազանց վաղ արթնացող աքաղաղի պատճառով Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. (տեսանյութ) «Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը (տեսանյութ) Կիևի բնակչուհին սիրելիին հանդիպելու համար որոշել է իր բնակարանից սավաններից կազմված «պարանով» իջնել ու կախված է մնացել օդում Քոչարյանի դեմ գործի քննությունը ուղեկցվում է բոլոր հնարավոր խախտումներով. (տեսանյութ) «Չեռնոբիլի երեխան», որը Բելառուսի համար քաղաքական հույս է դարձել. The Guardian-ի ուշագրավ մանրամասներն ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի անցյալի վերաբերյալ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ Մինսկում ձերբակալվածները ոստիկանության բաժանմունքում շարքով պառկած են գետնին. լրատվամիջոցներ (տեսանյութ) Ոստիկաններն անհայտ ուղղությամբ տարել են Նարեկ Սամսոնյանին (տեսանյութ) Որ միշտ չկանխատեսենք անցյալը. մաս առաջին Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցած առաջին երկիրը The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) Ամերիկյան կարիքները բավարարելուց հետո ԱՄՆ-ը կկիսի կորոնավիրուսի պատվաստանյութը աշխարհի հետ Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված Բելառուսի ՊԱԿ-ը կանխել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձը ԶԼՄ-ները հայտնում են Սլովակիայից ռուս դիվանագետների վտարման մասին Լիբանանում նոր ընտրություններ կլինեն Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Չինաստանի նախագահը կոչ է արել խնայել սնունդը Թրամփը Իրանի հետ պատրաստ է համաձայնության հասնել Բելառուսի նախագահի երկու թեկնածու վիճարկելու են արդյունքները Պոմպեոն եւ նրա կինը դիմակ չեն կրում Դանիայում մեզ հեգնական հարցնում էին՝ ինչի համար ենք եկել․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամը դաժան ծեծի է ենթարկել մրցավարին (Տեսանյութ) Հայտնի են դարձել Սվետլանա Տիխանովսկայայի` Լիտվա ժամանման մանրամասները Կորոնավիրուսից մահերի շատ մեծ թիվը շարունակում է մտահոգել եւ հարցեր առաջացնել Ո՞րն է ի վերջո ջրբաժանը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ուշադիր հետեւել է Բելառուսում իրադարձությունների զարգացմանը Երկու տղամարդ եւ մի կին 30 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ նախագահի շարասյան վրա քարեր նետելու համար Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին Ռոման Շիրոկովը հարձակվել է մրցավարի վրա, վնասել նրա աչքը (լուսանկար) Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ ԱՄՆ-ը Բելառուսի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն․ Աննա Կոստանյան Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ Արման Սահակյան․ Իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում․ Արսեն Բաբայան Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից Արտակարգ դեպք Երեւանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Լիբանանի նախագահը նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը Հայաստանում գինու եւ կոնյակի արտադրությունը կրկնակի կրճատվել է Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան Չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան Ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Ռուբեն Մելիքյան Երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ․ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ․ Վլադիմիր Գասպարյան Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը» Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ) «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
Հարցում

Սա զանգվածային հայկական կոտորած է, փոխանակ վարակի դեմ պայքարելու՝ Փաշինյանն ուժեղացնում է իր անձնական դիկտատորական իշխանությունը

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ոչ թե հեղափոխության, այլ հեղաշրջման արդյունքում. հեղափոխությունն արժեքների փոփոխություն է, իսկ կառավարման այսօրվա որակը վտանգավոր է, երկիրն օրեցօր հետ է գնում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ի դեմս վարչապետի, պարետի և առողջապահության խայտառակ նախարարի՝ երկրում անհաջող կառավարում է իրականացվում: Համավարակը մոտ 5-6 տարի էլ դեռ մնալու է, ձմռանն այն նորից կվերականգնվի: Հայաստանում արվել է շատ թույլ լոքդաուն, կարանտին ընդհանրապես չի եղել: Փողը պետք է վճարեինք միայն հեռախոսով, անձնական շփումներից շատ ավելի՝ այսօր փողն է վարակը տարածում: Երևանում որևէ փողոց չի լվացվում»,- ասել է նախկին վարչապետը:

Ըստ Բագրատյանի՝ միայն դիմակ դնելով՝ վարակի տարածումը չի կանխվում, և կարելի է նույնիսկ մտածել, թե դիմակների բիզնեսից իշխանությունը շահ ունի. «Այսօր Հայաստանում կա 700 հազար վարակակիր: Մեր վարակվածությունը շատ ավելի բարձր է, քան կարանտին չհայտարարած երկրներինը, օրինակ՝ Շվեդիայինը: Մեր երկիրը ցանկապատել են, աստիճանաբար այն մեռելածին վիճակ է ստանում: Եթե անգամ բոլորն էլ վարակվեն, դա ոչինչ չի նշանակում, քանի որ հիվանդանում են նաև մեկ անգամ վարակված-բուժվածները, հակամարմին գոյանում է փոքր տոկոսի մոտ: Ապացուցված է, որ վարակից հետո առողջական խնդիրներ են առաջանում՝ դիաբետ, սրտանոթային խնդիրներ»:


Նախկին վարչապետի կարծիքով՝ արտակարգ դրության երկարաձգման անհրաժեշտություն չկա, առանց դրա էլ կարելի է վերահսկել իրավիճակը. «Արտակարգ դրության նպատակը հավաքների արգելումն է: Եթե ժողովուրդն ուզում է իրական հեղափոխություն անել, թող իր ժողովրդավարական ազատությունները հետ պահանջի: Փաշինյանը պոպուլիստ է, և այդ պատճառով մեր պայքարը տապալված է, մեզ մոտ փորձում են առիթն օգտագործել և դիկտատորական ուղով գնալ: Պարետ Ավինյանը միայն հոր բիզնեսներն է առաջ տանում, առանց մրցույթի թեստ են արտադրում և դիմակներ գնում»:

Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ համավարակը կհանգեցնի զանգվածային հայկական կոտորածի, մահերի իրական թիվն արդեն գերազանցել է հազարը, և հարյուրավոր մահեր չեն գրանցվել. «Սա ցեղասպանություն է: Եթե համաշխարհային միջին ցուցանիշով վարակվեինք, պիտի 5000 հիվանդ ունենայինք, բայց ունենք 30 հազար: Փաշինյանը մտածում է ապագա դատի մասին, որն անխուսափելիորեն լինելու է, 20-30 տարով նստելու են»:


Նախկին վարչապետի պնդմամբ՝ այսօր Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ. անհասկանալի էր, օրինակ, վարչապետի այցի չեղարկումը Մոսկվա՝ Մեծ հաղթանակի զորահանդեսին: «Ամենուրեք փորձում են ռուսների ոտքը կտրել, մեր երկրի ղեկավարը չի կարողանում կապվել Պուտինի հետ: Շատ իշխանավորներ հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով: Փաշինյանը միայն մտածում է, թե ինչպես համավարակն օգտագործի անձնական իշխանության ուժեղացման համար»,- ամփոփել է նախկին վարչապետը:

website by Sargssyan