Այսօր՝ 05 օգոստոսի 2020թ., 00:00
Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը. Գեւորգ Պետրոսյան Ինչպե՞ս է թալանվում Ադրբեջանի պաշտպանական բյուջեն. հետաքննություն Moderna Inc-ը նշել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը Ինչպես է Ալեն Սիմոնյանը հարվածում Արթուր Դանիելյանին. Համացանցում միջադեպի կադրերն են հայտնվել (տեսանյութ) Ադրբեջանցիները հրաժարվում են փոխհատուցել հայ գործարարներին հասցրած վնասը Աա աբսուրդ է, այս պահից M Group ընկերության գործունեությունը դադարեցված է. Ամրամ Մակինյան Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա. Արթուր Դանիելյանի փաստաբան «Երեկ շոկի մեջ էինք, այսօր մի կերպ ուշքի եկանք». Նառան` Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին Սաակաշվիլին հայտարարել է, որ իր դեմքը չի վերանա եվրոպական ռադարներից, իսկ, ահա, Վրաստանը մեծ վտանգի մեջ է Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. Անի Սամսոնյան Ինչպե՞ս է Լիդիանը տիրացել Ջերմուկի մայրուղու ճամփեզրին.Հայկական բնապահպանական ճակատ Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Ոստիկանության ավտոմեքենան անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով. Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան «Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով…». Սարգիս Գրիգորյան Ֆրանսիայի նախագահը մեկնել է Լիբանան Պարզվել են այն մարդիկ, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել․ Փաշինյանը՝ «կորոնավիրուս չկա» քարոզողների մասին Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Արժեհամակարգերի առեւտուր. Ինչ է իրենից ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիան (տեսանյութ) Առաջին օմբուդսմեն. Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի շուրջ գործընթացը օբյեկտիվության առումով կասկածներ է առաջացնում Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լեւոն Տեր-Պետրոսյանը կրթության նոր չափորոշիչների մասին Նորակոչիկների ծնողները չեն կարողանա ներկա լինել երդման արարողությանը. հայտարարություն Ամուլսարում ցուցարարները փակեցին Ջերմուկ տանող ճանապարհը. ոստիկանապետը 15 րոպե ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը խստացումներն ու սահմանափակումներն են Արտակարգ դրությունը Հայաստանում կերկարաձգվի եւս մեկ ամսով, որոշ սահմանափակումներ կվերանայվեն Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է. մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված պահակակետի մոտ (ուղիղ) Ինչպես են ապամոնտաժում White Shorja-ի վրանները. ինչ է կատարվում ներսում (տեսանյութ) Դիզայներական պայուսակները դարձել են կողոպտիչների խմբի սիրելի թիրախը Բեյրութի ուժգին պայթյունը՝ հարսանեկան ֆոտոշարքի պահին (տեսանյութ) Արարատ Քեշյանը կրտսեր դստերը խորհուրդ է տվել թռչկոտել իր վրա ու զղջացել. զվարճալի տեսանյութ Ինչ չվերթներ կլինեն առաջիկայում Երևանից և դեպի Երևան «M Group» գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են. ոստիկաններն առգրավել են փաստաթղթեր Իսկ ինչու դա տեղի ունեցավ հենց հիմա. Մինսկի խմբի համանախագահը՝ Տավուշի դեպքերի մասին Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քաչարյան «Արա՛ չէ, ոստիկան ա». բախումներ քաղաքացիների ու ոստիկանների միջև Արսեն Թորոսյանը հանցագործ է, նա իրավունք չունի ծննդատուն փակելու. Արագած Ախոյան (տեսանյութ) Դիմակ պետք է կրեն միայն հիվանդ մարդիկ. Մարինա Խաչատրյանը դիմել է կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Ես երևի էսօրվանից էլ դիմակ չկրեմ…»․ Տիգրան Քոչարյան Պատգամավորներ, որոնց հրաժարականը պարտադիր է Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Բեյրութում հզոր պայթյունի բեկորները պատարագի ժամանակ ընկնում խորանի վրա (տեսախցիկ) Դանիել Իոաննիսյանին տարել են ոստիկանության բաժին. ով է սպառնացել նրան Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունի աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը. ԱՀԿ ներկայացուցիչ Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին» «Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Բելառուսի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի Թուրքիայի իշխանությունները կվերահսկեն հարսանիքները եւ հուղարկավորությունները Վիետնամում կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում ներկայացված առարկայական չափորոշիչները Տիտիկակա լճում ինկերի ծիսական գանձերով քարե տուփ է հայտնաբերվել Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին. Զոհրաբ Մնացականյան Արարատի մարզպետն ուզում է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի իր բերած մարդը. Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են (տեսանյութ) Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը. Գալոյան Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել Ա.Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի փաստը «Լիդիանն» անցնում է գրոհի եւ պահանջներ ներկայացնում կառավարությանը եւ ոստիկանությանը Չգիտեմ՝ ինչով է զբաղված ԱՄՆ-ում Սինանյանը, բայց հրատապ է ժամերի ընթացքում Բեյրութ-Երևան թռիչք կազմակերպելը «Հոգով և սրտով եղբայրական Լիբանանի հետ ենք». Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին ԱԹՍ-ից արված տեսանյութը ցույց է տվել Բեյրութում հզոր պայթյունի ահռելի մասշտաբը (Տեսանյութ) Կորսված ամառ 6-րդ վարչությունը մտել է M Group ընկերություն. փաստաբաններն ահազանգում են ապօրինի գործողությունների մասին (տեսանյութ) Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը թեթեւ վնասվածներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ է ուղարկել պատգամավորներին ու կառավարությանը Հոնկոնգյան իշխանությունները երկու շուկա են փակել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. 168.am 2009 PQ1 աստերոիդը Երկրին նվազագույն հեռավորության վրա կմոտենա օգոստոսի 5-ի երեկոյան Ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը. Արման Սաղաթելյան Միշուստինն օտարերկրացիներին թույլատրել է առանց վիզայի մուտքը ՌԴ կարճատեւ գործուղումների համար
Հարցում

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում

Պետքարտուղարությունը պատասխանել է հայկական հանձնախմբի կոնգրեսսկանների մտահոգություններին ՝ կապված Ադրբեջանի խոշոր զորավարժությունների ու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է այս հարցին:

Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանեց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի ու Կոնգրեսում հայկական հանձնախմբի մի շարք այլ կոնգրեսականների՝ պետքարտուղար Պոմպեոյին ու պաշտպանության նախարար Էսփերին հասցեագրված նամակին, ուր կոնգրեսականները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի մայիսի 18-22-ի խոշոր զորավարժությունների ու Ադրբեջանին տրամադրվող ավելի քան 100 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության շուրջ:

Կոնգրեսականները վտանգավոր և ապակայունացնող են որակել, հատկապես համավարակի պայմաններում անցկացվող այս զորավարժությունները: Անգամ նորմալ պայմաններում դրանք անընդունելի են՝ ելնելով զորավարժությունների հարձակողական բնույթից և ծավալից, նշել են կոնգրեսականները, ովքեր մեղադրել են Ադրբեջանին ԵԱՀԿ-ի 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի դրույթները խախտելու մեջ: Փաստաթուղթը սահմանում է նման ռազմական ակտիվության կանոնակարգը և տեղեկացման դրույթները:

Պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մերի Էլիզաբեթ Թեյլորը նշել է, որ ԱՄՆ նախկինում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանին խոշոր զորավարժությունների թափանցիկության բացակայության վերաբերյալ: Ըստ նրա, Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել ռազմական ակտիվության ողջ տեղեկատվության տրամադրման կարևության վրա:

Պետքարտուղարությունը, սակայն, ընդգծում է՝ իրենց ձեռքում եղած տեղեկության ուսումնասիրությունը չի բացահայտում, որ ադրբեջանական զորավարժությունները խախտել են Վիենայի փաստաթղթի դրույթները: Թեյլորն ընդգծել է, որ ԱՄՆ կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը, որը ներառում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներքո հայկական և ադրբեջանական զորամիավորումների ներգրավվածությունը:

Պետքարտուղարությունը հավելել է՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական ծրագրերը Ադրբեջանի հետ բխում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և տարածաշրջանային գործընկերների ազգային շահերից՝ օգնելով ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը: Դրանք չեն իրականացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանների կամ շփման գծի մոտ, չեն նպաստում Ադրբեջանի հարձակողական հնարավորությունների մեծացմանը և չեն սպառնում Հայաստանին ու տարածշրջանին, նշված է պետքարտուղարության պատասխան նամակում:

՛՛Ադրբեջանի զորավարժություններին մասնակցել է 10 հազարանոց զորաբանակ՝ չհաշված զրահատեխնիկան, տանկերը և հրետանին: Պետքարտուղարության պատասխանը, որ դա չի պահանջում տեղեկացում, ըստ Վիենայի փաստաթղթի, սխալ է: Զորավարժությունների մակարդակն ու ծավալը ակնհայտ պահանջում են դա՛՛,- ասում է Փալոնը:

Ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, ըստ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահի, կողմնակալության վառ դրսևրում է, որը խախտում է ուժերի հարաբերակցության շուրջ համաձայնությունը, որով անկախ վարչակազմից, Հայաստանին ու Ադրբեջանին մշտապես տրամադրվել է նույնաչափ ռազմական օգնություն:

«Անգամ եթե տրամադրվող այդ միջոցները չեն ծախսվում Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ազատված միջոցներով Թուրքիայից կամ այլ երկրից գնել հարձակողական զենքեր»,- կարծում է կոնգրեսականը:

Փալոնը տեղեկացրեց, որ այժմ հայկական հարցերով հանձախումբը փորձում է որոշակի դրույթներ ներառել հուլիսի վերջին Ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառվող Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում (National Defense Authorization Bill), որով մարդու իրավուքները խախտող երկիրը պետք է զրկվի ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության խախտումներով և ռազմատենչ քաղաքականությամբ, ուստի չպետք է ներառվի պաշտպանական այն ծրագրում, որով ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն:

 

website by Sargssyan