Ավստրալիայում 6.6 մլն բնակիչ մեկուսացման մեջ կհայտնվի՝ կորոնավիրուսի բռնկման վատթարացման պատճառով
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ավստրալիայի իշխանությունները որոշում են կայացրել մեկուսացնել Վիկտորիա նահանգը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսին:
Նման որոշում իշխանությունները կայացրել են Մելբուռնում կորոնավիրուսով հիվանդացության բռնկումների պատճառով: Նշվում է, որ մեկուսացման մեջ է հայտնվելու 6.6 մլն բնակիչ:
Բացի այդ, որոշում է կայացվել փակել սահմանն ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի միջև: Սահմանում վերահսկողություն են իրականացնելու զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները: