Արտակարգ դեպք՝ Երևանում. հարձակվել են ՀՔԾ աշխատակցի վրա, վնասել նրան պատկանող ավտոմեքենան
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչակման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և գույքը դիտավորությամբ վնասելու փաստով։
Ժամը 16;30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուոհւ վրա։
Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղևորը ձեռքերով և ոտքերով հարվածել են Երևանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ կինը և Mazda-ի մեկ այլ կին ուղևոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։ Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ Mazda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Շ-ն, իսկ ուղևորները եղել են նրա կինը՝ 56-ամյա Թամարա Հ-ն, նրանց աղջիկները՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Անահիտ Շ-ն, 33-ամյա Մարինե Շ-ն, ովքեր քրեական հետախույզների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկաբությաբ Նոր Նորքի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաապրանքագիտական։
Կայքի տեղեկություններով՝ Լուսինե Բ-ն աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի գխավոր մասնագետ։