«Այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում». ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության մասին
«Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը տեղադրված է ՍԴ-ի կայքում, այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում։ ՍԴ-ի նիստի, օրակարգի, ժամերի և այլնի հետ կապված փոփոխությունները կարող են տեղի ունենալ բացառապես Սահմանադրական դատարանի աշխատանքային նիսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի դիմումին, որով խնդրել էր հետաձգել հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։
Հարցին՝ ՍԴ-ի նիստերը կարո՞ղ են տեղի ունենալ հեռավար, այսինքն՝ պարտադիր չլինի, որ ՍԴ նախագահը և բոլոր անդամները գնան Սահմանադրական դատարան, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ ՍԴ աշխատակազմում նման բան նախատեսված չէ
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամը ՍԴ-ի կայքում դեռ տեղադրված է, իսկ դիմումի քննությունը նախատեսված է ժամը 11։