Իսրայելը հարձակում է գործել Իրանի միջուկային օբյեկտներից մեկի վրա
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իսրայելը դիվերսիա է իրականացրել` իրանական «Նաթանզե» միջուկային օբյեկտում պայթուցիկ սարք գործի դնելով: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը` հղում տալով սեփական աղբյուրներին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հուլիսի 2-ին տեղեկացրել էր ուրանի հարստացման «Նաթանզե» գործարանի կառուցվող օբյեկտներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին. տեղի իշխանությունները տեղեկացնում էին հրդեհի մասին: Նշվում էր, որ ոչ ոք չի տուժել, ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել: Հուլիսի 5-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Իրանը «Նաթանզե» օբյեկտում ծրագրում էր ժամանակակից ցենտրիֆուգեր արտադրել:
Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հետախուզությունից անանուն աղբյուրն ամերիկյան պարբերականին տեղեկացրել է, որ Իսրայելը հզոր պայթուցիկ սարք է տեղադրել օբյեկտում: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը պարբերականին հաստատել է, որ ինչ-որ մեկը պայթուցիկ սարք է օգտագործել:
Թերթը միևնույն ժամանակ նշում է, որ չի կարող ստուգել և հաստատել Իսրայելի ներգրավվածությունը միջուկային օբյեկտում կատարված դեպքին: Իսրայելի պաշտոնական դեմքերը պարբերականին հստակ մեկնաբանություններ չեն տվել, բայց ընդգծել են «վտանգը, որը գալիս է Իրանի միջուկային զենքից»:
The New York Times-ը Մերձավոր Արևելքում ունեցած հետախուզական աղբյուրին հղումով նշում է, որ դեպքի պատճառը հնարավոր է՝ եղած լինի տեղադրված սարքի պայթյունը, սակայն չի բացառում, որ այն հնարավոր է նաև արդյունաբերական վթարի հետևանք լինի: