Այսօր՝ 24 սեպտեմբերի 2020թ., 00:00
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինը Հաց չեն ուտում, միայն թե հասնեն Ռուսաստան Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճարել՝ գարեջրով զբոսայգիներ ուսումնասիրելու համար Թուրքիայում հատկապես վտանգավոր մոծակների տեսակ է հայտնվել Թրամփը խոստացել է «հաղթել կոմունիզմին» Զբոսայգում աղբ թափածներն այն կստանան փոստով՝ տանը Նիկոլ Փաշինյանի Ծուռ հայելիների թագավորությունը Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ծրագիրը․ այն ուղղված է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցությանը Իշխանության են եկել ագահ եւ բոլշեւիկյան մտածողությամբ տղաներ ու աղջիկներ Վարչապետի դատաիրավական էմոցիաները Քննարկումները ցույց են տալիս, որ կլինեն մի քանի թեկնածուներ. Հրայր Թովմասյան Փաշինյանն ապրում է այլ երկրում, իսկ մնացածը՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է մարդկանց «շարժողունակության ավելացումը» ԱԳՆ աթոռը զբաղեցնող անձը կբացատրի՞, թե ինչ նկատի ունի «միջնադարյան շրջափակում» ասելով․ Գագիկ Համբարյան Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում 31 մլն դրամ կառավարությունից՝ խիստ վիճահարույց արդյունավետությամբ գովազդային արշավի համար Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում Ամերիկուհին ամուսնուն թունավորել է թունավոր սնկերով․ Նրան մատնել է Google-ում որոնումը ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանից Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել. Դիլանյան Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ ընտրություններում պարտվելու դեպքում Իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին պահում են ԱԱԾ «պադվալներում» Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում. Օնիկ Գասպարյանը՝ խնդրի առջեւ Դեռեւս ինքաառաջադրման որոշում չեմ կայացրել. Խունդկարյանը ժամանեց ՍԴ Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են Նիկոլ Փաշինյանը դատարանում պաշտպանվում է պետության գումարներով. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները զարմացած են Պայթյունի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է Թուրքիան զինյալների 50 հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան (լուսանկարներ) Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքներն, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր. Զախարովա Կառավարության շենքում անգամ ծտի ձայնն է ձայնագրվում Հավանական է՝ Ալիևի հայտարարությունը նախապատրաստական քարոզչական ֆոն է հետագա ռազմական գործողությունների արդարացման համար Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի (լուսանկարներ) Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել «Ոչինչ չունեմ ասելու». Հրայր Թովմասյան Տոտին մոտ է «Ռոմա» վերադառնալուն Կիպրոս. Թուրքիայի հետ տարաձայնությունները Միջերկրական ծովի շուրջ պետք է լուծվեն Հաագայի միջազգային արբիտրաժում Արքայազն Չարլզը «Մարշալի պլանի» կոչ է արել` բնության, մարդկանց եւ մոլորակի փրկության համար ԵՄ հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել Արարատ Միրզոյանի նման տաղանդավոր ԱԺ նախագահ երբեք չենք ունեցել Դիմում «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության դեմ Հայհոյանքներ, բռնության կոչեր. հորը եւ որդուն մեղադրվում են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՔԿ «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են բոնուսներից՝ 1 միլիոն եվրո Առաջին անգամ Թուրքիայի ԱԳՆ–ը եւ ՊՆ–ը կոպիտ արձագանքեցին ադրբեջանցի մեկ զինվորի մահվանը Երեւանում 14-հարկանի շենքի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել. մեկնել է 3 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին Ինչու՞ եք գցում ձեր արժանապատվությունը. Ինչու եք մուրում իրանց պարգևը Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից Փաշինյանի թիմակիցները Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված կազմակերպությունից 48 միլիոն դոլար են ստացել (տեսանյութ) Պատկերացրեք՝ տաքսիստ եք և այս երկուսը նստում են ձեր տաքսին․ ի՞նչ երաժշտություն կմիացնեք Որքա՞ն արագ ու ուր են փախնելու էս սաղ Ռուբինյանները եթե հանկարծ էդ շատ քիչ մարդկանց կեսը այ սենց հավաքվի հրապարակում Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետեվանքներ Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին Հունիս-հուլիսին, երբ կովիդից շաբաթական 90–100 մարդ էր մահանում, կորոնավիրուսը մի տեսակ փակ թեմա էր Լուկաշենկո. Մենք միակն ենք, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չի ունեցել ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին (տեսանյութ) Լրագրողի վրա հարձակում գործած անձը արդարացվեց. Սա «կանաչ լույս» է նոր բռնությունների համար Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք. ԲԸՏՄ Դերասանը կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության եւ անդամահատման մեջ Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռչունների հետ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը կկայանա 2 օրից Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը կրկնել է ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքը Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից. (տեսանյութ) Բացահայտվել է չինական հին դամբարանի խորհրդավոր հեղուկի գաղտնիքը
Հարցում

«Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ

Մահվանից երկու տարի անց «Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան պատճառներն ուսումնասիրող քրգործում ի հայտ եկած նոր հանգամանքներից հետո քննությունը սառել է, Քննչական կոմիտեում (ՔԿ) գործն առաջ չի գնում։ Երեք տարի, երեք ամիս անց քննությունը չի տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ ով «Հաց բերողին» հասցրեց մահվան, գրում է yerevan.today-ը:

Հեղափոխությունից հետո իշխանական պատգամավորի մամուլում 2019 սեպտեմբերին սկանդալային արտահոսք եղավ, «փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ երկրորդ կալանավորման ժամանակ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Հաց բերողն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ»: Հիշեցնենք, Հաց բերողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը իշխանափոխությունից հետո ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Այստեղից Yerevan.Today-ին հայտնեցին՝ որ 2018 դեկտեմբերի 20-ին գործը նորից ուղակվել է Քննչական Կոմիտե(ՔԿ), սակայն մինչ օրս մեղադրյալներ և կասկածյալներ, պարզվում է, չկան: Մեր հարցմանն ի պատասխան՝ արդյո՞ք այս ընթացքում հարցաքննության են կանչվել Հաց բերողին կրկնակի փորձաքննություն նշանակած ու կալանքի միջնորդություն ներկայացրած քննիչ Էդիկ Հակոբյանը, միջնորդությունը բավարարած Արթուր Մկրտչյանը, ՔԿ-ից մերժել են ինֆորմացիա տալ՝ այն պատճառաբանությամբ, թե ընթացքի մեջ գտնվող նախաքննական նյութեր չեն կարող հրապարակել:

2017թ․ նշանակված կրկնակի փորձաքննությամբ ՔԿ-ն մինչ օրս չի կարողանում տալ այն պատասխանը՝ թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Հաց բերողին» առաջին անգամ կալանքից ազատման հիմք հանդիսացած Բեխտերևի հիվանդության (անբուժելի) առկայությունը մեկ ամիս տասն օր անց երկորրդ կալանքի միջնորդության ժամանակ այլևս մեղմված էր: Ըստ երկրորդ դատաբժշկական եզրակացության, այդ անբուժելի հիվանդությունը 6 ամիս անց համատեղելի դարձավ կալանավայրի հետ, կնշանակի՝ վերացել էր, այսինքն՝ ՊՊԾ գործով մեղադրյալը այդ հիվանդությունից ազատվել էր (բուժվել էր) առաջին կալանավորման ընթացքում:

«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի և Արթուր Վանեցյանի (այն ժամանակ աշխատում էր ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում) վարած բանակցություների արդյունքում «Սասնա ծռերը» որոշում կայացրեցին վայր դնել զենքերը և հանձնվել ԱԱԾ-ին, Հաց բերողի նկատմամբ ևս մեղադրանք առաջադրվեց. նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ, կալանավորվեց։

Արթուր Սարգսյանը

Հինգ ամիս անց՝ «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի դիմումի հիման վրա, Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշվեց, որ նրա ունեցած Բեխտերևի հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ:

«Բեխտերևի» հիվանդությունը կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշմամբ ներառվել է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում կալանքը համատեղելի չէ:

2016թ. դեկտեմբերի վերջին Հաց բերողի խափանման միջոցը փոխվեց, և նա առաջին անգամ կալանաքից ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին: Ազատության մեջ 1 ամիս 10 օր մնալուց հետո նորից կալանավորվեց: ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Հաց բերողը փետրվարի 3-ին չէր ներկայացել հարցաքննության (փաստաբանները թույլ չէին տվել):

Ընդգծենք՝ երկրորդ կալանավորումը, դրա համար հիմք ծառայած՝ մեղադրյալի առողջական վիճակի մասին կրկնակի փորձաքննության եզրակացությունը, մեծ աղմուկ բարձրացրեց՝ ոչ միայն նախորդ փորձաքննությանը հակասելու պատճառով, այլ՝ որովհետև դրանից հետո կտրուկ վատթարացավ «Հաց բերողի» առողջական վիճակը:

Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2017-ի մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Խորհրդանշական կերպար դարձած Արթուր Սարգսյանը 10 օր անց «Արմենիա» հիվանդանոցում մահացավ: Նրա մահը վրա էր հասել վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարության հետևանքով։

Կարևոր հիշեցում

Հաց բերողին երկրորդ անգամ բանտ վերադաձնելը մեծ աղմուկ բարձրացրեց, բողոքի ցույց ու երթեր կազմակերպվեցին, մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, Հատուկ քննչական ծառայություն հաց էին տարել:

Հիշեցնենք, Արթուր Սարգսյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարումը կազմակերպել, 8 օր տևած փորձաքննության եզրակացությունը խիստ կասկածելի հանգամանքներում տրվել էր հենց այն օրը, երբ նրա կրկնակի կալանավորման որոշումն էր կայացվել: Այս տարօրինակ զուգադիպության մեջ հանցավոր տարրեր էր նկատել անգամ այն ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսանը, որին «Հաց բերողի» մահվանից հետո թիրախավորել էր նախկին ընդիմադիրների բանակը։ Արփինե Հովհաննիսյանը հետագայում սկանդալային հայտարարության մեջ թվել էր Հաց բերողի մահվան մեջ դերակատարում ունեցած պաշտոնյաների անուններ:

Այս ոչ սովորական «զուգադիպությունների» ու դրանց տակ քողարկված պատճառների մասին խոսել էր նաև 2017-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը. «Սկզբնական փորձաքննությունը տևել է մոտ մեկ ամիս, այնինչ՝ երկրորդ հրատապ նշանակվածը՝ մեկ շաբաթ, սա այն դեպքում, երբ ողջամտորեն երկրորդն ավելի երկար պետք է տևեր, քան առաջինը։ Արդյո՞ք արհեստական որոշում է եղել մեկ օրում երկրորդ փորձաքննության նշանակումը։ Շտապողականությունն ու զուգադիպությունները, ողջամտորեն, կասկած են հարուցում»,- հարցազրույցում նկատում է Գ. Կոստանյանը, որին Սերժ Սարգսյանն ազատեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից՝ հենց ՊՊԾ գրավման օրերին և այդ պաշտոնին նշանակվեց ներկայիս Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այսպիսով, թե՛ Արփիենե Հովհաննիսյանը, թե՛ Գևորգ Կոստանյանը անուղղակի կերպով մեղադրանքի սլաքներն ուղղում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմը՝ ընդգծելով, որ կալանքի որոշման համար պատասխանատու է նա և ՀՔԾ կալանքի միջնորդությունը բավարարած դատավոր Արթուր Մկրտչյանը, որն այս իշխանության օրոք դարձավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Գլխավոր դատախազի արձագանքը՝ պլանավորած կալանավորման մասին կասկածներին

Փաստորեն, կասկածներ կային, որ ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանն ի սկզբանե տեղեկացված է եղել եզրակացության բովանդակության մասին, թերևս այդ «զուգադիպությամբ» էլ հեշտությամբ երկրորդ անգամ «Հաց բերողին» կալանավորելու միջնորդությամբ է հանդես եկել, ու այն բավարարել է դատավոր Արթուր Մկրտչյանը: Բավականին յուրօրինակ էր գլխավոր դատախազի պատասխանն այս բոլոր հարցադրումներին: Եվ ահա «Հաց բերողի» մահվանից ամիսներ անց՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, թե «Հաց բերողը» կարող էր նոր հանցագործություն կատարել և նաև դա էր պատճառը, որ նա կրկին կալանավորվեց․ «Գործով տվյալներ էին ստացվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ԱԺ-ում հայտարարել էր Արթուր Դավթյանը:

Թե ի՞նչ նոր հանցագործություն պետք է կատարեր բազմաթիվ հիվանդություններով տառապող Արթուրը, գլխավոր դատախազն այդպես էլ չէր մանրամասնել, միայն շեշտել էր, որ կրկնակի կալանքի պատճառը հանցագործություն կատարելու բարձր հավանականությունից բացի, այն է, որ Արթուր Սարգսյանը, պատշաճ ծանուցված լինելով հանդերձ, չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին՝ խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին: Գլխավոր դատախազը շեշտել էր, որ այդ ամենից հետո նախաքննությունն իրականացնող մարմինը շատ իրավաչափ որոշում է կայացրել՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին: «Կրկնակի փորձաքննութամբ ավելի հստակեցվեց նախորդ եզրակացությունում առկա բացերը, և բացի դրանից, առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն՝ Արթուր Սարգսյանի համապատասխան հիվանդություններն ամբողջապես չէին համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը»,- ասել էր նա:

Ուշագրավ է նույն օրը Գլխավոր դատախազին դիտողություններ արած Նիկոլ Փաշինյանի ելույթը, ով այն ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր էր. «Բազմաթիվ անբուժելի հիվանդություններով հանդերձ, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելով՝ պարզապես հաշվեհարդար են տեսել: Որովհետև Դուք օրենքով չեք առաջնորդվում, Դուք ամեն օր՝ առավոտ, իրիկուն, Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել: Որովհետև այս մարդը դուրս էր եկել բանտից, որոշակի սիմվոլիկ դերակատարություն էր ստանձնել, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել: Ո՞նց կլինի՝ զուգահեռ հերոս լինի․ այս Հայաստանի Հանրապետությունում հերոս մենակ պետք է Սերժ Սարգսյանը լինի»։

Արթուր Դավթյանն էլ իր հերթին հակադարձել էր՝ ափսոսանք հայտնելով, որ իրենից պահանջում են բացահայտել և խիստ պատժել հանցագործ պաշտոնյային և լրագրողի գործունեությանը խոչընդոտած իրավապահներին, բայց ոչ ոք իրենից չպահանջեց ապահովել ՊՊԾ գունդը գրված «Սասնա ծռերի» արդարացի պատիժը:

«Հաց բերողի» գործը երկար կսառեցվի. Գործարք՝ կողմերի միջև

Ճիշտ է՝ «Հաց բերողի» կալանավորման երկու ակտերը ու մահվան դեպքը գրանցվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, սակայն հետագայում իշխանության եկած նախկին ընդիմադիրները, որոնք այն ժամանակ գոռում էին, թե «Հաց բերողը» նախկին իշխանության զոհն է, նրա կալանավորումն ապօրինի է, նրա մահը սպանություն է ու ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը, այսօր ակնհայտորեն հակված չեն գործը բացահայտել մինչև վերջ, նույն պատվախնդրությունը, նույն էնտուզիազմը այլևս չկա:

Հարց է առաջանում՝ ինչու՞...

«Նոր Հայստանում», պարզվում է, կողմերը համագործակցությունն են նախընտրել...

Համակարգի ներսում այս խլացած պահանջատիրությանը բանավոր կերպով խիստ տարօրինակ բացատրություն են տալիս՝ ներիշխանական բուրգում շահերի լուրջ բախում կա, «Հաց բերողի» մահվան մեղավորներին բացահայտելը ձեռնտու չէ բոլոր կողմերին՝ թե՛ դատական իշխանությանը, թե՛ վարչապետին և թե՛ պաշտպանական կողմին, իսկ արտաքին միջավայրում, ցավոք, պայքարող չի մնացել: «Հաց բերողը» մահացել է, եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, հեղափոխությունից հետո անհետացել է տեսադաշտից (անհասկանալի պատճառով), մայրն այլևս չկա:

Սասուն Խաչատրյանի անսպասելի ընծան՝ «Հաց բերողի» քննիչին

Հիշենք, հեղափոխությունից հետո, երբ Հաց բերողի մահվան հանգամանքներն ուսումնասիրող քրգործն ուղարկվեց ՀՔԾ, փաստաբանական խումբը խանդավառված հայտարարեց, որ այլևս վստահություն ունի արդար նախաքննության մասով. «Իշխանափոխությունից և ՀՔԾ պետի փոփոխությունից հետո, երբ նշանակված է Սասուն Խաչատրյանը, ՀՔԾ-ն ապացուցեց, որ ի վիճակի է չափազանց զգայուն գործերով արդյունավետ քննություն իրականացնել։ Ի սկզբանե մենք պնդում էինք, որ Արթուր Սարգսյանի մահվան գործը չի կարող և չպետք է քննի ՔԿ-ն, քանի որ նրա մահվանը հանգեցրած հանգամանքները վերաբերում են մի շարք տարբեր մակարդակի և մարմինների պաշտոնյաների գործողությունների/անգործության և որոշումների»:

Խիստ կարևոր է ընդգծել, որ «Հաց բերողի» փաստաբանները նշում էին, որ հարուցված քրեական գործից դուրս են մնացել բոլոր այն անձինք, որոնք որոշում էին կայացրել կալանավորել, ապա կալանքի տակ պահել և հավատում էին, որ Փաշինյանի նշանակումով ՀՔԾ պետ դարձած Սասուն Խաչատրյանը պատվախնդրորեն կբացի «Հաց բերողի» քրգործի կծիկը մինչև վերջ ու անկաշկանդ խստագույնս կպատժի իր երբեմնի կոլեգաներին: Իսկ ի՞նչ եղավ հետո, ինչո՞վ հատուցեց Սասուն Խաչատրյանը իր անձի շուրջ ձևավորված սպասումներին…

Սասուն Խաչատրյանը

Հետո Սասուն Խաչատրյանը ճիշտ հակառակ որոշումն ընդունեց. ՀՔԾ նոր պետը իր առաջին նշանակումներից մեկով պատվեց «Հաց բերողի» գործով հենց առաջին դերակատարին, 2019 հուլիսի 12-ին ՀՔԾ Սասնա ծռերի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրամանով նշանակվեց, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննութան վարչության պետ: Մինչդեռ «Հաց բերողի» փաստաբանական խումբը պնդում էր, որ Էդիկ Հակոբյանն ունեցել է կանխակալ վերաբերմունք, և ըստ այդմ անտեսել է մեղադրյալի առողջական վիճակը, երբ ապօրինաբար լրացուցիչ անգամ փորձաքննություն նշանակելու որոշում է կայացրել, ներկայացրել է կալանավորման ապօրինի միջնորդություն և ապօրինի կալանավորել է Հաց բերողին երկրորդ անգամ:

Հեղափոխական կառավարությունը նույն առատաձեռնությամբ պատվեց նաև երկրորդ կալանավորման միջնորդությունը բավարարած դատավոր Արթուր Մկրտչյանին, նա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվեց:

 

Արթուր Մկրտչյանը

Էդիկ Հակոբյանը

Գլխավոր դատախազությունից «Հաց բերողի» գործով մյուս «խաղացող» դերակատարը դատավարական հսկողություն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանն է, ով այսօր բարելավելով դիրքերը՝ ներգրավված է «Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» գործով դատավարական գործընթացի մեջ և հանդիսանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների քրգործով մեղադրողներից մեկը: Նա այդ բացառիկ շանսով անընդհատ Փաշինյանի տեսադաշտում է հայտնվել ու փաստացի խնայվում է «Հաց բերողի» մահվան հանգամանքների քննվող գործով, թեև բացահայտման առնչությամբ բավականին ուշագրավ տեղեկատվություն կունենար, անշուշտ:

Պետրոս Պետրոսյանը

Հիշեցնենք՝ համաձայն փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը հաստատել է ՀՔԾ կարևոր գործերի ավագ քննիչ Էդիկ Հակոբյանի ապօրինի գործողությունները, թուլատրել է դրանց իրականացումը և չի ձեռնարկել դրանք վերացնելու համար պահանջվող գործողություները:

Վերջին կարկառուն դերակատարը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, ով պատրաստակամորեն ենթարկվել է քաղաքական իրավիճակի փոփոխությանը և հոժարակամ համագործակցում է նոր իշխանությունների հետ, չնայած նախկին բոլոր պիտակավորումներին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Արթուր Դավթյանը և Նիկոլ Փաշինյանը

Ստացվում է՝ բոլոր այն պաշտոնյաները, ում ձեռքը հասել է այս քրգործին կամ ուղիղ առնչվում են «Հաց բերողի»՝ երկրորդ կալանքի աղմկահարույց դրվագների հետ, հեղափոխությունից հետո բացատրություն տալու և հնարավոր է՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շատ ավելի բարձր պաշտոններում են նշանակվել, կամ շարունակում են աշխատել և այդպիսով ամրացրել են իրենց ներկայությունը Փաշինյանի կողմից բարեփոխվող դատաիրավական նոր համակարգում և որոնք, այսօր շատ կոնկրետ դերակատարում ունեն Փաշինյանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք դատական գործերով, և միգուցե նաև՝ այլ պլաններում:

 Համագործակցություն՝ երբեմնի հակառակորդների միջև

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չեն ընդվզում, ինչո՞ւ են այս վտանգավոր նշանակումներին լուռ հետևում «Հաց բերողի» շահերի պաշտպանները: Պաշտպանները, որոնք ընդամենը երկու տարի առաջ «Հաց բերողի» կրկնակի փորձաքննություն նշանակած անձի, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման հեղինակների, միջնորդության հեղինակների, դրանք բավարարած դատավորների, կալանքի ժամկետի բոլոր երկարաձգումների «հեղինակների» և նախաքննության նկատմամբ և դրա վերահսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ էին դնում:

Վահե Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը 

Իշխանության վախերը

Պարզվում է՝ այս նշանակումները Փաշինյանի դեմ կանգնած միակ տաբուները չեն, որոնք այս կամ այն կերպ արգելակում են «Հաց բերողի» գործի քննությանը:

Իրականում Հաց բերողի մահվան հանգամանքների անշեղ բացահայտումը, հատկապես այսօր, երբ վերաձևվում է Սահմանադրական դատարանի կազմը, կարող է խիստ անցանկալի հետևանքների բերել:

Բանն այն է, որ Փաշինյանի պատկերացմամբ վերաձևվող նոր դատական իշխանության բուրգում բավականին լուրջ պաշտոնի համար իշխանությունը քննարկում է հենց «Հաց բերողի» փաստաբանական խմբի անդամ Տիգրան Եգորյանի թեկնածությունը: Դե իսկ մյուսը՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, ճիշտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Իմ քայլը» խորհրդարանական ուժի միահամուռ քվեարկության արդյունքում դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր:

«Հաց բերողի» գործի քննության ու Եգորյանի նշանակման զուգահեռների համատեքստում այս օրերին մեծ ուշադրության է արժանացել Տիգրան Եգորյանի գործունեության որոշ դրավագներ:

Գաղտնիք չէ, որ նրա իրավական գիտելիքներով մշտապես հիացած են եղել նախկին ընդդիմադիր գործիչները: Բայց զավեշտալի է, որ դատաիրավական բարեփոխումներում դերակատար է դառնալու մեկը, ում կողմից իրականացրած թույլ պաշտպանության հետևանքը կամ միտումնավոր թերացումն ուղիղ առնչություն ունի «Հաց բերողին» մահվան հասցրած իրավիճակի հետ:

Նա ու «Հաց բերողի» ողջ փաստաբանական խումբը, ըստ էության, տապալել են պաշտպանական գործը, քանի որ օրենքով սահմանված միջոցներ չեն ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, ինչի շանսը եղել է ի սկզբանե: Մինչ նույն այդ օրերին «Հաց բերողը» հացադուլ էր հայտարարում՝ էլ ավելի խորացնելով իր առողջական խնդիրները, փաստաբանական խումբը զուգահեռաբար զբաղված է եղել ՄԻԵԴ-ում ինքնագովազդով (այս մասին հանգամանորեն կանդրադարնանք առաջիկայում):

Ու քանի որ նրանք գործել են միասնական ջանքերով՝ ստացվում է՝ «Հաց բերողի» դեպքով թույլ տված անշրջելի փաստաբանական կիքսերը տարածվում են, թե՛ Տիգրան Եգորյանի, թե՛ Վահե Գրիգորյանի կենսագործունեության էջերի վրա:

Հայաստանի փասատաբանական ողջ հանրույթը չի մոռացել ու շարունակում է բուռն քննարկել այս երկու կերպարների մարտավարական ձախողումը՝ «Հաց բերողի» քրգործով, հիշում են, թե ինչպես էր Տիգրան Եգորյանը պոպուլիստական գործողությունների առնչությամբ կարգապահական վարույթով «պատժի ենթարկվել» կոլեգիալ մարմնի կողմից:

Փաստաբանների պալատի խորհուրդը հաստատել է Տիգրան Եգորյանի անգործության մասին ՀԿ-ի դիմումատուի պնդումները առ այն, որ Տիգրան Եգորյանը չի գործել իր վստահորդ «Հաց բերողի» շահերից, բարեխիղճ օգնություն չի ցուցաբերել իր վստահորդին, անհրաժեշտ նվազագույն գործողությունները չի կատարել նրա իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար:

Եվ, ըստ էության, սրա հետևանքը եղել է այն, որ «Հաց բերողը» կալանավորվել է ու կալանավայրում երկարատև հացադուլով վատթարացրել է իր առողջական վիճակը, որը հետագայում հանգեցրել է անդառնալի հետևանքների, սա ցույց է տալիս ժամանակագրությունը։

«Հաց բերողը» հավանություն չի տվել Տիգրան Եգորյանի անգործությանը

Բանն այն է, որ Արթուր Սարգսյանի ընտանիքը ի սկզբանե փաստաբանական խմբին հանձնել է տանից բերված բոլոր փաստաթղթերը, որոնց մեջ առկա է եղել «Հաց բերողի» մոտ Բեխտերևի հիվանդության մասին տարիներ առաջ հետազոտված բժշկական եզրակացությունը:

Ռուսերեն լեզվով գրված փաստաթուղթը կցված է եղել մյուս կենսագրական փաստաթղթերին, սակայն փաստաբանական խմբի անդամ Վահե Գրիգորյանը, ով ներիշխանական ճամբարում գերպրոֆեսիոնալի համարում ունի, հարկ չի համարել ժամանակին առանձին միջնորդություներով կարևորություն տալ սույն էական փաստաթղթին, իրավասու մարմիններին պատշաճ կերպով չի ներկայացվել այդ կարևորագույն փաստաթուղթը և, չգիտես ինչու, փորձ չի արվել հենվել այդ փրկօղակի վրա հենց սկզբից՝ գոնե բացառելու համար կալանավորումը որպես խափանման միջոց:

Ստացվում է՝ Հաց բերողի փաստաբանական խումբը՝ ի դեմս Վահե Գրիգորյանի, կարող էր և պարտավոր էր օգտվել այս իրավունքից և թույլ չտալ իրենց պաշտպանյալի կալանավորումը:

Անգամ ավելի ուշ՝ առաջին կալանքից հետո, «Հաց բերողի» պաշտպանները կարող էին կատարել նվազագույն գործողությունները (թարգմանել բժշկական եզրակացությունը և միջնորդագիր ներկայացնել) իրենց վստահորդի կենսական շահի և հիմնական իրավունքի պաշտպանությունն իրականացնելու ուղղությամբ, բայց կա՛մ միտումնավոր, կա՛մ հանցավոր անփութության պատճառով, անհրաժեշտ նվազագույն գործողությունները չեն կատարել նրա իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար:

Ի դեպ, այսպիսին է նաև եղել ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի վերլուծությունը՝ որն արվել է հասարակական նախաձեռնության կողմից ներկայացված բողոքի հիման վրա։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ «Հաց բերողի» փաստաբանական երեք հոգանոց խմբում՝ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Դավիթ Գյուրջյան, գոնե մեկը չէր նկատել այդ հույժ կարևոր փաստաթուղթը, որը մեծ ուժ ուներ։ Իսկ եթե նկատե՞լ են... Ուրեմն ո՞նց են նրանք՝ 5-6 ամիս շարունակ իրենց պաշտպանյալին թողել բանտում ու գոնե մեկ անգամ այդ ընթացքում դիմում չեն տվել իրենց պաշտպանյալի ծանր հիվանդության մասին, որպեսզի խղճի բանտարկյալ անունը վաստակած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեր։ Սա, ըստ մասնագետների, ընդամենը րոպեների անելիք էր, բայց չի արվել....

Ո՞ւմ խղճին է «Հաց բերողի» մահը

Իսկ ինչու՞ է «արհամարհվել» փաստաբանների զինանոցում առկա հույժ կարևոր Բեխտերևի հիվանդության մասին բժշկական եզրակացությունը, որը գուցե փրկեր «Հաց բերողին»՝ կանխելով հետագա բոլոր զարգացումները։ Բանն այն է, որ փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը իրականում նույն այդ «հաղթաթղթով» և այդ օրերին մտել են ՄԻԵԴ:

Այս հիվանդության առկայության մասին նշվում է «Հաց բերողի» փաստաբանական խմբի կողմից նույն ժամանակահատվածում զուգահեռաբար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացված նրանց դիմումի մեջ, և սա այն դեպքում, երբ ՄԻԵԴ դիմելուց առաջ մեր ներպետական դատական ատյաններում իրենց վստահորդի շահերի պաշտպանության համար այս պիտանի և հիմնավոր միջոցը չի օգտագործվել, չի ներկայացվել դատարան կամ քննչական մարմնին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում, ի սկզբանե «հնարամտորեն» իրենց առջև այլ խնդի՞ր են դրել... այստեղ լռել, որպեսզի իրավունքի խախտման հիմքով դրոշակն առնեն ու մտնեն Եվրոպական դատարա՞ն։ Ստացվում է, որ առավելապես պետք էր ոչ թե վստահորդի ազատությունը, այլ արկածախնդրությո՞ւն, որ ՄԻԵԴ-ից գոռան, թե ոնց են Հայաստանում իշխանությունները խախտում հիվանդ մարդու իրավունքը, իրենք էլ հերոսանա՞ն:

Հնարավոր է՝ նրանք հակված են եղել նաև աղմուկ բարձրացնել ՄԻԵԴ-ով, բայց ինչո՞ւ, այդ դեպքում բարեխճորեն չիրացնել իրենց փաստաբանական ռեսուրսները, սկզբից ներսում՝ ելնելով վստահորդի նպաստավոր շահից՝ հանուն նրա ազատության: Ի դեպ, այս ամենը հիմնավորում է ժամանակագրությունը:

Մինչ օրս հարցերի հարց է մնում սա՝ ինչո՞ւ փաստաբանական խումբը չի գործել բարեխղճորեն և նույն մղումով չի պայքարել ներպետական ատյաններում՝ նվազագույն օգնություն ցույց տալու իր վստահորդի օրինական շահերին, փոխարենը՝ նախընտրել է պայքարել ՄԻԵԴ-ում:

Ուշագրավ է, որ «Հաց բերողի» ազատ արձակելու որոշման հիմքում ամենևին էլ ՄԻԵԴ դիմելու, առավել ևս՝ երեք փաստաբանների ջանքերը չէին

2016թ. դեկտեմբերի վերջին Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց, և նա առաջին անգամ կալանաքից ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին՝ ոչ թե իր փաստաբանական թիմի ջանքերով, այլ որովհետև Բեխտերևի հիվանդությամբ «Հաց բերողի» տառապանքի մասին առաջինը վարույթ իրականացնող մարմնին պատշաճ տեղեկացրեց մի հասարակական կազմակերպություն։ «Հաց բերողի» անազատության մեջ գտնվելը ու նրա կյանքին սպառնացող վտանգը անհանգստացրել էր «Ազատություն և հայրենիք» հիմնադրամին, որի ղեկավար Արուսյակ Հայրապետյանը 2016 թ-ի հոկտեմբերից մանրամասն հետաքրքրվել էր Արթուր Սարգսյանի գործով և նույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական մարմիններին ներկայացրեց նամակ`իրազեկելով, որ 2016 հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ և որի առկայության դեպքում չի կարող կիրառվել կալանավորումը:

Արուսյակ Հայրապետյանը

Եվ ահա այս դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական մարմինների հետաքննության և բժշկական հարիր հետաքննությունից հետո Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց: Չնայած, այդ ամենի հայտնի լինելու դեպքում էլ, փաստաբանական խումբը անմիջապես օգտվելով իրավիճակից արևմտյան ֆինանսավորումով աշխատող լրատվամիջոցներին շտապեցին հայտնել, որ իրենց կողմից ՄԻԵԴ ներկայացրած դիմումի հետևանքով է «Հաց բերողն» ազատ արձակվել:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan