Այսօր՝ 13 օգոստոսի 2020թ., 00:00
Փաշինյանն առաջարկում է ՀԴՄ չտպած տնտեսվարողին թույլ չտալ օգտվել Covid 19-ի աջակցման ծրագրից Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց. Գևորգ Գրիգորյան Բելառուս նախկին հատուկ ջոկատայիններն աղբն են նետում իրենց համազգեստը. ԶԼՄ-ներ ՀՀ նախագահի մրցանակն անվանափոխվել է Նիկոլը Ամուլսարի համար պայքարում էր, հիմա զորք են հանում ջերմուկցիների դեմ․ Իսրայել Հակոբկոխյան Դրա համար էլ գործարարները հանդիպումից դուրս են գալիս, ասում են՝ դժգոհ ենք. Նիկոլ Փաշինյանը վրդովվեց Ծանր պատժաչափեր. Իրավական, թ՞ե քաղաքական մոտիվացիա «Ամբողջ Հայաստանի գույքը այ էս դահլիճում չնչին կոպեկներով սեփականաշնորհվել է և գույքահարկ չի վճարվել». Փաշինյան «Ղալլաթ կանի մեկը, որ կասի Կառավարությունը կոռումպացված է». Փաշինյան Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229 նոր դեպք Կարգին Հայկոյի ծակ տաշտակը եւ հարյուր հազարավոր խաբված երեւանցիներ ՀՖՖ-ն պատասխանել է «Լոռի»-ի` Հայաստանի առաջնությանը չմասնակցելու հայտարարությանը Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը և հայ երիտհեղափոխականները․ մաս II Դրամատիկ վերջաբան Ատալանտա-ՊՍԺ խաղում Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա «Սերժ Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին մի քանի անգամ փրկել է. այս անգամ էլ փրկեց». Հայկ Մամիջանյան (տեսանյութ) «100 ավտոբուսի փոխարեն՝ քաղաքապետարանը որոշել է ձեռք բերել 100 «Գազել»». Դավիթ Խաժակյան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում «Վաղը-մյուս օրը պատուհաններս բացելու ենք, տեսնենք՝ «Ազատությունն» իր ուղղաթիռներով մեր ննջարաններում է». Վլադիմիր Գասպարյան Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (տեսանյութ) Թուրքերը կարող են Ամուլսարի բաժնետոմսերի մեծ փաթեթի տեր դառնալ Որքան գումար է ԲՀԿ-ական պատգամավորը ծախսել կորոնավիրուսից բուժվելու համար (տեսանյութ) Ամուլսարի գործարկումը հղի է Հայաստանի համար սարսափելի աղետով ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել Լիբանանից վերադարձած շուրջ 100 քաղաքացիները երկշաբաթյա ինքնամեկուսացում կանցնեն Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ Տիգրան Աբրահամյան. Միջնորդները մեծ անելիք ունեն Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Մեզ ու մեր երկրին հարկավոր է հզոր, ինտելեկտուալ և ամուր երիտասարդություն Քննարկվում է բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը Շուրջ հազար կյանքերի գնով ամիսներ շարունակ քաղաքացուն լռեցնողը, թույլ է տալու իր ու իր ղեկավարի դեմ իրականացվելիք հավաքներն անցկացնել Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ Մի խումբ երիտասարդների կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ Փաշինյանը շարունակում է ծաղրել հպարտ եւ դուխով ժողովրդին (Տեսանյութ) Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան. Գագիկ Ծառուկյան Ինչ են ուզում ոստիկանները Իսրայել Հակոբկոխյանից (տեսանյութ) Արթուր Վանեցյան. Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան» Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում Apple-ը հաջորդ տարվա սկզբին կթողարկի iPhone 12-ի ավելի էժան տարբերակը` առանց 5G-ի Ինքնաբուխ պատահականությո՞ւն, թե՞. ֆոտոշարք 103-ամյա ամերիկուհին դաջվածք է արել, որպեսզի եւս մեկ կետ ջնջի ցանկությունների ցուցակից Ինչ խախտումներ են արձանագրվել դատավարության ընթացքում Այս իշխանությունների անհեռատես և տգետ տնտեսական քաղաքականության արդյունքում ստեղծվել է տնտեսության կոլապսային իրավիճակ Դատախազները «Սասնա ծռերի» համար պահանջում են 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ ազատազրկում Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են Հենց հավաքները, ցույցերը սպառնան ձեր իշխանություններին, ապա կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ կաճի Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը Սա էլ Նոր Հայաստանը․ ոստիկանները կոպիտ կերպով բերման են ենթարկում 2 աղջկա. (տեսանյութ) Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը իջել է Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր․ Ալեն Սիմոնյան Կարմիր Կատարի Խառնարանային լիճը կարող է ցամաքել. հանցագործություն՝ բնության դեմ. բնապահպանն ահազանգում է Թրամփը հայտարարել է, որ իր պարտության դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն չինարեն սովորել Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք. Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլ տալ մարդկանց 60 հոգանոց հարսանիքների անել Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի Փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան Փաստաբանը ահազանգում է Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան չի ընդունել ընտրությունների արդյունքները. նա պատրաստվում է բողոք ներկայացնել ԿԸՀ Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է Իսրայել Հակոբկոխյանը անժամկետ հացադուլ է սկսել ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. (տեսանյութ) Շոտլանդացին մետաղորսիչի օգնությամբ հողի տակից ավելի քան 3000 տարվա վաղեմության գանձեր է հայտնաբերել (լուսանկարներ) Իշխանական պատգամավորը հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը «Despacito» հիթի ստեղծողները շահել են հեղինակային իրավունքի վերաբերյալ գործով դատը (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տիեզերագնացը Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է պայթյունի հետևանքով ավերված Բեյրութը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով իրենց տները լքել եւ տուժել է մոտ 100 000 երեխա Բելառուսը հայտարարել է Մինսկում անկարգությունների համակարգողների ձերբակալության մասին Ինչի մասին է երազում Մանչեսթեր Յունայթեդի մարզիչը
Հարցում

ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել

1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Նույն օրը տեղի էին ունենում անկախ Հայաստանի խորհրդարանական 1–ին ընտրությունները։

Միայն այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական որոշմամբ 2 ժամով ավելացրեց օրենքով սահմանված քվեարկության ժամանակահատվածը, բավական է պնդելու համար, որ սահմանադրական հանրաքվեի ու ԱԺ ընտրությունների արդյունքներն անօրինական էին։ Նաև՝ լեգիտիմ չէին։

Ի դեպ, ԿԸՀ–ի աշխատանքներն այն օրերին փաստացի ղեկավարում էր այդ կառույցի նախագահի տեղակալը՝ ներկայում մարդու իրավունքների պաշտպանությամբ և պետական ինստիտուտների օրինական գործունեությամբ մտահոգ Գագիկ Ջհանգիրյանը։

Կա տեսակետ, որ ընտրակեղծիքների մշակույթը ձևավորվեց հենց 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կա նաև տեսակետ, որ ավտորիտար համակարգն ու կլանաօլիգարխիկ հարաբերությունները ձևավորվեցին 1995–ի Սահմանադրությամբ, որի թելադրած խաղի կանոններով երկրի նախագահը միակ քաղաքական սուբյեկտն էր, իսկ իշխանության մյուս ճյուղերը՝ նրանից կախված խամաճիկներն էին։ Սրանք հիմնավոր տեսակետներ են։ Նախագահին, փոքրիկ ժամկետային սահմանափակումներից դուրս, տրված էր հնարավորություն առավոտյան սուրճ խմելիս արձակել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ։ Նախագահից ուղղակիորեն կախված էր գործադիր մարմինը և որ ամենասարսափելին էր՝ դատաիրավական համակարգը։

Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկածները ԽՍՀՄ–ից մնացած պետական սեփականության լայնամասշտաբ յուրացման էին պատրաստվում ու բնական է, որ ամեն գնով պահելու էին իշխանությունը։ Սեփականության տեր էին պատրաստվում դառնալ քաղաքական անթրաշները և «ասֆալտի ֆիդային» անթրաշները։ 1995–ին իշխանությունը վերարտադրեցին ընտրակեղծիքներով, 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընտրակեղծիքներով ու տանկերով։

1995–ի Սահմանադրությունը փակել էր ժողովրդավարական բնույթի քաղաքական զարգացումների ճանապարհը։

«Իշխանության մուտքը ներսի կողմից է». սա՛ էր գրված 1995–ի Սահմանադրության տողատակերում։ Այսինքն՝ բացառվում էր իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ մեկի հաջողությունն ընտրական գործընթացի ժամանակ։

1995–ի Սահմանադրությունը քաղաքական փոփոխություններ նախատեսել էր միայն պալատական հեղաշրջումների կամ այլ տիպի ցնցումների տարբերակով։ Մասնավորապես՝ 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը 90–ականների սկզբում ձևավորված խաղի կանոնների և 1995–ի Սահմանադրությամբ ՀՀ–ի տակ դրած ականների պայթյունների հետևանք էր։ Մեր երկրի թշնամիները պարզապես օգտվեցին այդ ականներից՝ գլխատելով օրենսդիր ու գործադիր մարմինները։

Այս ամենի հիմնադիր հայրերը սսկվելու փոխարեն դեռ վխտում են մեր քաղաքական դաշտում, իսկ իրենց արտադրական թափոնն էլ այսօր հայտնվել է իշխանության ղեկին ու բռնաբարում է օրենսդրական դաշտը մոլագարի պես։ Սա ցինիզմ է, փարիսեցիություն և անբարոյականություն միաժամանակ։

Քանի դեռ մեր հասարակությունը հանդուրժում է այսպիսի լկտիությունը, նորմալ պետություն չի ունենալու։

Մեր խնդիրը սահմանադրական նորմալ կարգ ձևավորելն է, այլ ոչ թե այն վերականգնելը, ինչպես ոմանք են պնդում։ Ինչը՞ վերականգնենք։

Հ.Գ.։ 2015–ի Սահմանադրությունը նույնպես ականապատեց ՀՀ–ն, ինչի արդյունքում ստացանք այսօրվա իրականությունը։

Մենք բազմիցս էինք զգուշացնում, որ 2015–ի Սահմանադրությունը հանգեցնելու է ֆորսմաժորային զարգացումների, սակայն ոմանց թվում էր, թե դա իրենց հետ չի պատահի։ Պատահեց։ Իրենք կրակն ընկան։ Իրենք դեռ մի կողմ, Հայաստանը կրակի մեջ հայտնվեց։ Քաղաքական փոփոխությունները, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր են դառնում։

website by Sargssyan