Պեսկովը մեկնաբանել է Պուտինի՝ իբր հյուրանոցում թողած վերնաշապիկի վաճառքի մասին տեղեկությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերնաշապիկի վաճառքի մասին հայտարարությանը համացանցում, որ նա իբր թողել է հյուրանոցներից մեկում, չի կարելի հավատալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մասնավոր հայտարարությունների հանրաճանաչ կայքում հաղորդագրություն էր տարածվել նախագահի վերնաշապիկի վաճառքի մասին, որը, նա իբր մոռացել էր Նիժնի Նովգորոդի Sheraton հյուրանոցում: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վերնաշապիկը գտնվել է սենյակը մաքրելու ժամանակ, այն չի լվացվել, եւ անհրաժեշտության դեպքում վաճառողը պատրաստ է տալ փորձաքննության տալ այն: Լոտի գինը 165 հազար ռուբլի է: Վերջին անգամ Պուտինը աշխատանքային այցով եղել էր Նիժնի Նովգորոդում 2019 թվականի հոկտեմբերի 10-ին, որտեղ անցկացնում էր նախագահին կից Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խորհրդի նիստը:
Ինքը՝ վաճառողը հաստատել է, որ վերնաշապիկը դեռ վաճառվում է։ Ըստ նրա՝ վերնաշապիկի վրա ոչ մի ատրիբուտ չկա, որը կարող է հաստատել դրա պատկանելիությունը, սակայն կարելի է ԴՆԹ փորձաքննության ուղարկել։
Պեսկովը հայտարարել է, որ նման գովազդներին չի կարելի վստահել:
«Ոչ: Այդպիսի բան չի կարող լինել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որպեսզի նախագահի շապիկը մոռացվի, եւ արդյոք հավաստի են վաճառքի վերաբերյալ այդպիսի լուրերը։