Այսօր՝ 06 օգոստոսի 2020թ., 00:00
Վիրավորական չի լինի, եթե միջնորդենք համապարփակ հետազոտություն նշանակել Ա.Սիմոնյանի նկատմամբ Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Արտակ Թադեւոսյանը Բեյրութի նավահանգիստը այսօր՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ BBC (տեսանյութ) Իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը բերման է ենթարկվել Մարտի 16-ից հուլիսի 27-ը ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլլար Փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Քրեական գործ չկա, բայց անձին 14 ժամ կիսամերկ վիճակում պահել են անազատության մեջ» Երբ է Նիկոլ Փաշինյանը անցնելու մյուս կրկեսային մասնագիտություններին՝ օդային ակրոբատ, կենդանիների վարժեցնող և վերջապես՝ ծաղրածու Վանաձորում փորձել են վառել 2 վարկային կազմակերպությունների գրասենյակներ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը՝ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին հայտարարություն է տարածել Լիբանանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների դեմ պայքարի համար գումար չունի. երկրի էկոնոմիկայի նախարար Կառավարությունը կվճարի կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ինչու է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. նոր մանրամասներ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Սասուն Միքայելյանի մերձավոր, ՀԱԿ նախկին անդամը Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է. Ավետիք Իշխանյան Արսեն Թորոսյանի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է թուրք մուեձինը Սահմանափակումները կարող են կիրառվել առանց արտակարգ դրությունը երկարացնելու. Սիրանուշ Սահակյան Աչաջրեցիները գումար են հանգանակում ծննդատան վիրահատարանի համար Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով «Նպաստից դեպի աշխատանք» իրական խնդիրները. կառավարության նիստի հետքերով Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել Հայաստանում. Գոգյան Իսկ ինչու պետք է խնդիրներ չլինեն հայ-իրանյան հարաբերություններում Բարնաուլի քաղաքապետը փորձել է ակնոցի փոխարեն դիմակը աչքերին դնել (տեսանյութ) Վիտամին D-ի ընդունումը չի կարող դեպրեսիայից պաշտպանել միջին եւ մեծ տարիքի մարդկանց. հետազոտություն Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնությունը փորձում են փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում Հայկ Մհրյանն ազատվեց ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Բացահայտվել է բեղմնավորման ժամանակ սերմնահեղուկի շարժման առեղծվածը Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին Չինաստանը 15 տարվա ընթացքում Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի Ինչպես շերամի թրթուրները կօգնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել․ ճապոնացի գիտնականի պարզաբանումները Facebook-ը հեռացրել է Թրամփի գրառումը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության» պատճառով Մեքսիկայի պատգամավորները Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության կոչ են արել Թուրքիայի ՆԳՆ-ն անցկացնում է հակահամաճարակային կանոնների պահպանման ամենամեծ ստուգումը Տատիկը դաշնամուր է նվագում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավերված բնակարանում ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են եղել․ Սերժ Առուշանյանը նոր պաշտոն է ստացել Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 233-ով Դանիբեկյանական դատավարություն Նիկոլ Փաշինյանը ազգադավ չափորոշիչները համարում է ազգային շահից բխող Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ ԱՀԿ-ն դեմ է նորմալ կյանքի վերադարձին. կոչ են անում խաղերն անցկացնել առանց մարզասերների «Սևիլիա» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը Չեմ կարծում, որ աշխատավարձ կա, որը ցածր է զրոյից. վարչապետը՝ բանվորական գործում օտարերկրացիներին ներգրավելու մասին Առաջարկվող չափորոշիչները մեթոդական եւ թեմատիկ առումով անընդունելի են Վարակվածների թիվը մոտենում է 40 հազարի Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռից՝ «վիրավորական» դիմակի համար Մեր գենոմը ուղղակիորեն վերահսկում է քաղաքական հայացքները Կանադան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման պայմանագրեր է կնքել Pfizer Inc-ի եւ Moderna Inc-ի հետ Ինչպե՞ս ճիշտ ախտահանել ձեռքերը հակասեպտիկով. hիմնական գաղտնիքներ Ռուսական կործանիչը Սեւ ծովի վրա ամերիկյան երկու ինքնաթիռ է հայտնաբերել Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ի հիշատակ Բեյրութի ռմբակոծության հետեւանքով զոհվածների Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին Քյարամյանը ռուսական «շպիոններ » է հայտնաբերում Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ է քվեարկել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը Մխիթարյան․ Հրաշալի մրցաշրջան էր, լավագույններից մեկն իմ կարիերայում Ինձ հետ հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ. Սոֆյա Հովսեփյան Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը Սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը Ինչպես ձերբազատվել Նիկոլից. Արգիշտի Կիվիրյան ՍԴ դատավորների թեկնածուները ԱԺ խմբակցություններից հանդիպման առաջարկ չեն ստացել Ինձ բերման ենթարկած ոստիկանները սեռական հայհոյանք են տվել ինձ ու քացով խփել են. Անի Խաչատրյան (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին 100 միլիոն դրամ Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը. Գեւորգ Պետրոսյան Ինչպե՞ս է թալանվում Ադրբեջանի պաշտպանական բյուջեն. հետաքննություն Moderna Inc-ը նշել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը Ինչպես է Ալեն Սիմոնյանը հարվածում Արթուր Դանիելյանին. Համացանցում միջադեպի կադրերն են հայտնվել (տեսանյութ) Ադրբեջանցիները հրաժարվում են փոխհատուցել հայ գործարարներին հասցրած վնասը Աա աբսուրդ է, այս պահից M Group ընկերության գործունեությունը դադարեցված է. Ամրամ Մակինյան Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա. Արթուր Դանիելյանի փաստաբան «Երեկ շոկի մեջ էինք, այսօր մի կերպ ուշքի եկանք». Նառան` Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին Սաակաշվիլին հայտարարել է, որ իր դեմքը չի վերանա եվրոպական ռադարներից, իսկ, ահա, Վրաստանը մեծ վտանգի մեջ է Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. Անի Սամսոնյան
Հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ. Սամվել Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

«Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունում իր պատվավոր տեղն է ձեռք գցում սոցիոլոգիան: Կորոնավիրուսի դեմ պայքարի կատարյալ ձախողման, սոցիալ-տնտեսական սողացող փլուզման, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող կապիկության, Ոստիկանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու ու այլ իրադարձությունների խառնաշփոթում, էսօր տեղի է ունեցել կարևոր իրադարձություն: Հավատացեք` շատ կարևոր:

Ուրեմն, հրավիրված մամուլի ասուլիսում “Gallup International Association” Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հայ ժողովրդին է ներկայացրել սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները:

Սկսենք սոցիոլոգիական հարցման մեթոդոլոգիայից: Պարզվում է` հարցումն անցկացվել է հունիսի 10-27 ընկած շրջանում: Հարցումը եղել է հեռախոսային և դրան մասնակցել է մեր հանրապետության 1200 քաղաքացի: Ու Նիկոլ Փաշինյանի պատվիրած էս հարցման արդյունքում անձամբ իր` Նիկոլ Փաշինյանի համար «պարզվել է» եդեմական մի այնպիսի պատկեր, որ անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընը կերազեր ունենալ: Բայց մինչ դրան անցնելը մի զարմանահրաշ մանրուք, որի շուրջ էլ Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր ստի կայսրության սոցիոլոգիայի հարկաբաժինը:

Ուրեմն հարցում անցկացնողները ո՛չ ասուլիսին ներկա լրատվամիջոցներին ու ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չեն ներկայացնում այս ֆոկուսի ամենակարևոր բաղադրիչը. նրանք չեն ներկայացնում, թե հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների քանի տոկոսն են հրաժարվում մասնակցել հարցմանը և իրենց կարծիքն արտահայտել այն մասին, թե արդյո՞ք նրանք վստահում են Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը, թե՞ ոչ: Քանի որ իրենք դա գիտակցված չեն հրապարակում, էս «սոցիոլոգիական» ֆոկուսն ու «ստացված» եդեմական պատկերը չփչացնելու ու Նիկոլ Փաշինյանի սրտով գնալու համար, իրենց փոխարեն դա անեմ ես:

Ուրեմն, Նիկոլի ոստիկանապետության պայմաններում անցկացված հարցումների ժամանակ մեր քաղաքացիների առնվազն 60-65 տոկոսը հրաժարվում է մասնակցել հարցմանը, բաց կապով հեռախոսային հարցմանը` շատ ավելի շատ: Ի՞նչ է դա նշանակում: Ինչու՞ պիտի Նիկոլ Փաշինյանի աջակիցը կամ նրան սատարողը չցանկանա այդ մասին բարձրաձայնել թեկուզ անգամ հեռախոսով: Այո, հնարավոր չէ: Ուստի, ստացվում է, որ էն գլխից` դեմից, մեր բնակչության նվազագույնը 60-65 տոկոսը ասում է` ախպեր ջան, հավաքեք ձեր Նիկոլին ու... Մնում է մեր բնակչության 35-40 տոկոսը, ովքեր էլ մասնակցել են այս «դարի հարցմանը»:

Իսկ սոցիոլոգիական այս ֆոկուսի ներկայացված արդյունքները ուղղակի ցնցող են: Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանյանին վստահում է մեր ազգաբնակչության 87.6 %-ը։

Ու սոցիոլոգիական ֆոկուսի ժանրին պատկանող նմանարժեք այլ «ցուցանիշներ», որոնցից յուրաքանչյուրը պատիվ կբերեր անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Իսկ իրականությունը լրիվ այլ է: Ու այն, պնդում եմ, որ հայտնի է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Ու էդ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ: Չնայած, 11-13 %-ն էլ փոքր չէ, հաշվի առնելով, որ այս պահին նա դեռ ամենաբարձր վարկանիշ ունեցող 3-յակի մեջ է, ինչն էլ մտահոգության լրիվ ուրիշ աղբյուր է մեր քաղաքական համակարգի անվտանգության տեսանկյունից: Մտահոգիչ է իրական քաղաքականությունից բան հասկացողների համար:

Նիկոլը կորցրել է մեր հանրության ճնշող մեծամասնության վստահությունը, ինչը լրիվ նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել մեր երկրում: Իրավիճակ, որը պահանջում է իր տրամաբանական հանգուցալուծումը: Ու այն չի ուշանա...

Հ.Գ. Այդուհանդերձ, գնահատելի է սոցիոլոգիական այս աճպարարության անճարակ պատվիրատուի` Նիկոլ Փաշինյանի «զսպվածությունը»: Հարցման հեղինակները ոչինչ չասացին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շռնդալից վարկանիշի մասին: Ընդամենը բավարարվեցին նրանով, որ Գեղարքունիքի մարզպետը այդ շարքում ունի ավելի բարձր վարկանիշ, քան Հայկ Մարությանը: Բայց կարո՞ղ էին չէ, օրինակ, երևանցիներին համոզել, որ Հայկ Մարությանի վարկանիշն էլ մի 84 % է: Մարդիկ ազնվորեն դա չեն արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

website by Sargssyan