Ահա թե ինչ է կատարվում ծննդատներում, իսկ դուք ասում եք (Լուսանկարներ)
Այո, մենք հին ենք, շատ հին ենք, հզոր ենք եղել, բայց մենք, ժամանակակից հայերն ի՞նչ կապ ունենք այդ հզոր հայերի հետ:
Եթե կարծում եք, որ հին հայերը, հզոր հայերը իրենց երեխայի ծննդի ժամանակ հավաքվում էին տան առաջ եւ հարբում, ապա սխալվում եք:
Պարզվում է, մինչ օրս կա մի խավ, որի ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարում իրենց ընկերոջ, ազգականի երեխայի ծննդի ժամանակ հավաքվել ծննդատան բակում, ավտոմեքենայի կափարիչին (կապոտին) մի կտոր հաց «ծամել» եւ օղի խմել, այդ թվում եւ կանայք, իսկ հետո նաեւ աղմկել եւ լուսանկարվել:
Այս խավը մտածում է, որ աշխարհում միայն իրենց ընկերն ու ազգականն են երեխա ունենում, եւ որ այդ շնորհը միայն նրանց է տրված, իսկ մյուսները ծննդատանը ավտոմեքենայի կափարիչին օղի չեն դնում, խմբերով չեն հավաքվում, ոչ թե նրա համար, որ դա սովորական անտակտություն է եւ էթիկայի պակաս, այլ որ երեխա չեն ունենում:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել ծննդատնից, որոնց նայելիս առնվազն տխրում ես եւ հասկանում, որ նման մտածողության առկայությամբ զարգացման եւ փոփոխությունների մասին մտածելն առնվազն անիմաստ զբաղմունք է:
Հիմա դիտեք լուսանկարները եւ պատկերացրեք գերմանացիներին, իսպանացիներին, ամերիկացիներին, բելգիացիներին ծննդատան բակում հավաքված խմբերով եւ ավտոմեքենայի կափարիչին մի կտոր հաց ուտելիս:
Top-News.am