Թող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ և կարող են ինձ «զգուշացնել», որ չհրապարակեմ այդ մասին
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Թող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ և կարող են ինձ «զգուշացնել», որ չհրապարակեմ այդ մասին, հակառակ դեպքում կենթարկվեմ քրեական պատասխանատվության: Հրապարակավ հայտարարում եմ, որ շարունակելու եմ հանրության սեփականությունը դարձնել անձանց հիմնարար իրավունքները խախտող ցանկացած ապօրինության փաստ: