ՆԱՍԱ-ն կորոնավիրուսից «պաշտպանող» վզնոց է ստեղծել (տեսանյութ)
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հակակորոնավիրուսային վզնոց է ստեղծել, որն ամեն անգամ թրթռում է, երբ դրա տերը փորձում է ձեռքը դեմքին հպել և դրանով բարձրացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը, հայտնի է դառնում medeng.jpl.nasa.gov կայքից։
Հայտնի է, որ «զարդը» տպվելու է 3D տպիչի միջոցով։ Այն ուլտրակարմիր տվիչի միջոցով նկատում է դեմքին չափազանց մոտ տարված ձեռքը։ Սարքի ներսում գտնվող ոչ մեծ շարժիչը ձեռքի շարժումը նկատելուն պես սկսում է թրթռալ։ Այս եղանակով սարքի ստեղծողները փորձում են աչքերի, քթի, դեմքի միջոցով կորոնավիրուսի՝ օրգանիզմ ներթափանցումը կանխել։
ՆԱՍԱ-ից մանրամասնել են, որ այդ վզնոցները դիմակների և անհատական պաշտպանության այլ միջոցների հետ միասին պետք է օգտագործել՝ մարդուն կորոնավիրուսից առավելագույն պաշտպանություն ապահովելու համար։