ԵՄ-ն հուլիսի 1-ից սահմանները կբացի 14 «անվտանգ» երկրների քաղաքացիների համար
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Եվրամիությունը հայտնել է, թե որ երկրների քաղաքացիների մուտքը հուլիսի մեկից կթույլատրվի ԵՄ տարածք:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, խոսքը 14 երկրների մասին է, որոնք «անվտանգ» են ճանաչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: ԱՄՆ, Բրազիլիան և Չինաստանը բացառվել են ցանկից:
ԵՄ-ից հայտնել են, որ պատրաստ են Չինաստանը ներառել անվտանգ երկրների ցանկում, եթե Չինաստանի կառավարությունը փոխադարձ զբոսաշրջային ճանապարհորդությունների թույլտվություն տա ԵՄ քաղաքացիների համար:
ԵՄ-ի սահմանած «անվտանգ» երկրների ցանկում ընդգրկվել են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը: