Մաշա Մնջոյանը փայլուն ելույթից հետո անցել է ավստրալական «Ձայնը» նախագծի հաջորդ փուլ
«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանն ավստրալական «Ձայն»-ի կույր լսումների ընթացքում փայլուն ելույթից հետո հանդիսատեսին գերել է նախագծի երկրորդ փուլում։
Երգչուհին «մենամարտել» է մեկ այլ մասնակցի՝ Էլլա Մոներիի հետ՝ նրա հետ կատարելով Արետա Ֆրանկլնի «Respect» հիթը։ Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտնկայս են ծափահարել։ Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է հայուհու էջում։
Նա գոհ է մնացել իր ելույթից, սակայն նրանց մարզչի՝ Քելի Ռոուլենդի որոշմամբ՝ հաջորդ փուլ անցել է Էլլա Մոներին։ Սակայն աստղային մեկ այլ մարզիչ՝ Բոյ Ջորջը, փրկել է երգչուհուն, ինչի արդյունքում նա հաջորդ փուլ է անցել։