Հունգարիան միանում է «Թուրքական հոսքին»
Հունգարական գազատրանսպորտային FGSZ օպերատորը հավանություն է տվել Սերբիայի հետ նոր գազամուղի շինարարությանը, որը ունի տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր հզորություն։ Նոր գազամուղը շահագործվելու է արդեն հաջորդ տարվա հոկտեմբերին։
Ավելի վաղ, Հունգարիայի ազգային էներգետիկ կարգավորիչ մարմինը հավանություն է տվել ընկերության զարգացման տասնամյա ծրագրին, որի մեջ ներառված է նաեւ այս ծրագիրը։ Այս գազամուղով, ըստ էության, Հունգարիան կարող է միանալ «Թուրքական հոսքին», որով Ռուսաստանն է մատակարարումներ իրականացնում։