Ռուսական Սու-30 կործանիչը Սև ծովի երկնքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է «որսացել» (տեսանյութ)
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը Սև ծովի ջրերի չեզոք գոտիների օդային տարածքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է հայտնաբերել, որոնք «որսալու» համար Ռուսաստանի սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիայի Սու-30 կործանիչն է ուղարկվել․ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության յութուբյան տեսաալիքում։
Հայտնի է, որ ռուսական կործանիչն անվտանգ հեռավորության վրա մոտեցել է օդային օբյեկտներին և «ճանաչել» դրանք որպես ԱՄՆ հակաօդային պաշտպանության Р-8А Poseidon պարեկային ինքնաթիռ, RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ և KC-135 լցավորող ինքնաթիռ։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կործանչի մոտենալուց հետո ամերիկյան ինքնաթիռները փոխել են ուղղությունը ռուսական սահմանից։
Գերատեսչության կողմից ներկայացված տեսանյութում երևում է օդում KC-135-ի միջոցով ռազմավարական RC-135 հետախուզական ինքնաթիռի վերալիցքավորման պահը։ Կադրերում է հայտնվել նաև պարեկային Boeing P-8 Poseidon ինքնաթիռը։