Տեղի է ունենում իշխանության մի ճյուղի կողմից մյուս ճյուղի լիազորությունների զավթում
Ակնհայտ է մի բան, որ կա Սահմանադրության և օրենսդրության նորմերին խախտմամբ ընդունված օրենքի որոշում, որի իրավականությունը պետք է առաջին հերթին քննարկվի հենց Սահմանադրական դատարանում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Քաղաքական առումով հստակ կարող եմ ասել, որ տեղի է ունենում իշխանության մի ճյուղի կողմից մյուս ճյուղի լիազորությունների զավթում։ Վստահեցնում եմ, որ մոտ ապագայում անպայման դրան կտրվի իրավական գնահատական և օրենք խախտողները և Սահմանադրությանը դեմ գնացողները կկրեն իրավական և քրեական պատասխանատվություն։
Քաղաքագետի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան է իրեն վստահ զգում բռնատիրություն կառուցելու պրոցեսում, որ ինքն իրեն կարող է թույլ տալ որոշել, թե ով է լինելու եկող խորհրդարանում իշխանություն։ «Դա բացառապես ՀՀ քաղաքացու որոշման տիրույթում է, ում օգտին կքվեարկի ՀՀ քաղաքացին՝ նա էլ կլինի հաջորդ իշխանություն, նա էլ իր տեղը կզբաղեցնի խորհրդարանում։ Եվ այն, որ այսօր Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում ես վստահեցնում եմ, որ տրամաբանական, իրավական և բարոյական հիմք նա չունի»։
Քաղաքագետն ասում է. «նա բավական հեռու է գնացել իր գնահատականներում, խոսում է հերթական խորհրդարանական ընտրությունների մասին, բայց այն տեմպը, որով նա կորցնում է իր իշխանությունն այս օրերին, հույս չի ներշնչում ինձ մոտ, որ կլինի նոր խորհրդարանական ընտրություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում