Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք. քաղաքացին՝ Հակոբ Արշակյանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երեւան քաղաքի փողոցներում դիմակ բաժանելու ընթացքում մոտեցավ ճանապարհին նստած մի երաժիշտի եւ դիմակ առաջարկեց։
Քաղաքացու արձագանքն անակնկալ եղավ, նա հրաժարվեց դիմակը վերցնել. «Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք»,– ասաց նա դիմակ բաժանող նախարարին։
Նշենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում այսօր երեկոյան դիմակ են բաժանում: