Ինչպես է թիկնապահն ախտահանում Պուտինի մեքենայի դռան բռնակը (տեսանյութ)
ՌԴ Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցն ախտահանել է մեքենայի դռան բռնակը, նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` մեքենայից դուրս գալը: Թիկնապահի գործողությունը տեսագրվել է, տեսանյութը հրապարակել է Life Shot թելեգրամյան ալիքը:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է թիկնապահն ախտահանիչ միջոցը ձեռքին մոտենում նախագահի մեքենային: Նա սկզբից ախտահանել է մեքենայի դռան բռնակը, այնուհետև բացել է դուռը, որպեսզի նախագահը դուրս գա: Պուտինի դուրս գալուց հետո թիկնապահը մի կողմ է քաշվել:
Տեսանյութը նկարահանվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր եկեղեցու մոտակայքում, ուր Պուտինը գնացել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Տեսանյութն` այստեղ: