«Վստահում եմ». հայ երգիչների նոր երգը` նվիրված բժիշկներին
Հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչներ Սոնան, Սոնա Շահգելդյանը, Ռուսլան Էլիազյանը, Մհեր Արմենիան ու Անահիտ Շահբազյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ, որը նվիրված է բուժաշխատողներին: «Վստահում եմ» երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը, ռեժիսոր` Լուսինե Մարտիրոսյան:
Նկահանումներն իրականացվել են Երեւանում եւ Մոսկվայում, իսկ կադրերն իրական են` արված վիրահատությունների ընթացքից: