Ռուսաստանը պետք է միջնորդ մնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. ռուսաստանցի փորձագետներ
Ռուսաստանը պետք է միջնորդ մնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ շարունակելով ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ, ինչպես նաեւ վերադառնալ Մերձդնեստրի խնդրի լուծման նախագծի քննարկմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռազմավարական մշակումների կենտրոնի զեկույցը։
Նշվում է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ «Վերականգնել Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ առանց վիզայի ռեժիմը, փոխազդել Վրաստանի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը»,- ասվում է զեկույցում։