Այսօր՝ 27 նոյեմբերի 2020թ., 00:00
Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային Նիկոլը Հայաստանից Ադրբեջանին է զիջում երեք կիլոմետրանոց կարեւոր հատված, գուցե նաեւ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները. Լիլիթ Գալստյան «Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ․ օգտատերերը քննադատում են Փաշինյանին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին «Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց ՄԻՊ-ի նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից. Արման Թաթոյան Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին Հայկական մեծ վերակառուցում Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին ԱԱԾ-ն ստում է. Արշակ Եպիսկոպոսը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան «Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (Տեսանյութ) Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց ալիևին. Զաքարյան «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ
Հարցում

Աղոթքը մեր մարդ մնալու պայքարն է

Չնայած որ աղոթը շնորհ է, պահանջում է նաև ջանք: Մեր աղոթքներն Աստծո կամքը չեն կարող փոխել, բայց կարող են փոխել մեր կյանքն՝ Աստծո կամքի համաձայն:
Ես հիշում եմ, որ փոքր տարիքում հաճախ էի աղոթում, և մեծ էր վստահությունը, որ Աստված լսում է ինձ: Ճեմարանում աղոթական կյանքը դարձավ մեր առօրյա կարգուկանոնի մի մաս: Զանգը հնչում էր, ու շտապում էինք ժամերգության, դասը սկսելուց առաջ՝ աղոթք, քնելուց առաջ՝ աղոթք: Այստեղ ամեն բան ավելի խիստ էր: Նույնիսկ այդ խստության մեջ ակնհայտ էր Աստծո սերը, մանավանդ՝ Սուրբ Պատարագների ժամանակ: Սակայն կար ներքին պայքար, որ այդ աղոթքները չդառնան սովորական ու մեխանիկական: Սակայն ընդհանրական աղոթքի ժամանակ, երբ քո ընկերը կողքիդ աղոթում էր նաև քեզ համար, օգնում էր այդ «սովորականը» հաղթահարել: Աղոթքը երբեք սովորական չի դառնում, երբ քո կողքինը սիրով ու հոգատարությամբ աղոթում է նաև քեզ համար: Սիրո մեջ ամեն ինչ նոր է, ինչը ենթադրում է պայքար:

Նույնիսկ այն դեպքում, երբ աղոթքը դառնում էր պարտականություն, չէինք կորցնում հույսը, որ Աստված մեզ լսում է և կօգնի մեզ էլ՝ լսելու մեր աղոթքը: Այդ դեպքում մենք նման էինք երեխայի, ով ուզում է խոսել, բայց բառապաշարը չի բավարարում:

Երբեմն լինում է, որ աղոթում ես ու վստահ չես, որ Աստված լսում է, ու մեղադրում ես ինքդ քեզ: Աղոթքի մեջ կարևոր չէ՝ դու մեղավոր ես, թե ոչ, առաջին հերթին կարևոր է՝ ինչպես են հարաբերություններդ Աստծո հետ: Աստված և մարդ տարբեր են, ու այդ հարաբերության մեջ առկա դժվարությունները բնական են: Փոխհարաբերությունների մեջ առկա խնդիրները դյուրությամբ չեն լուծվում: Հասկանալի է, մենք անարաժան ենք, բայց միայն անարժանության զգացումը չի օգնի հարաբերություն կառուցել Աստծո հետ: Մանավանդ, որ Աստված չի նայում մեր անարժանությանը, այլ մեր ձգտումին՝ Իր հետ հաշտվելու ու կատարելության ձգտելու: Եթե ցանկանում ենք հաշտվել և անկեղծ հարաբերություն կառուցել Աստծո հետ, կարևոր են մեր մեջ նոր որակների բացահայտումը: Այստեղ ջա՛նք է պետք:

Աղոթքը պայքար է, ու ոչ միայն աղոթքը, սերը, հոգածությունը, Աստծո պատգամները պահելը…: «Ինչպե՞ս սովորել աղոթել»,- հաճախ էի հարցնում ու հստակ պատասխան չստանալով՝ պարզապես աղոթում էի:

Աստված համբերատար է, բայց մենք էլ պիտի Իր հանդեպ լինենք համբերատար: Օրինակ՝ անհետաքրքիր է շփվել այն մարդու հետ, ով քեզ հետ խոսում է ցածր ձայնով կամ պարզապես չի խսում: Աստծո պարագային կարևոր է, որ Նրա լռությունը գնահատենք, Աստված իրավունք ունի չպատասխանելու, իսկ ես իրավունք չունեմ չաղոթելու, քանի որ աղոթքն իմ՝ մարդ լինելու պայքարն է:

Աղոթքի ժամանակ պետք չէ կտրվել իրականությունից: Հակառակը, կարևոր է հասկանալ, որ աղոթքի միջոցով Աստված հայտնվում է մեր կյանքում: Մենք Աստծուն ենք ներկայացնում մեր բոլոր խնդրները, դժվարությունները և հայցում, որ Տերը օգնի այլ հայացքով նայելու այդ ամենին:

Աղոթելու համար կարևոր է նաև ժամանակը: Եթե մի բան փորձում ես անել ու ցանկանում, որ լավ ստացվի, ապա պետք է օրվա մեջ հստակ ժամանակ տրամադրել և աշխատել ինքդ քեզ վրա: Աղոթքն էլ հոգևոր աշխատանք է, որի համար կարևոր է ժամանակը: Երբ մենք առողջ ենք, ամեն բան լավ է մեր կյանքում, միշտ զբաղված ենք առօրյա հոգսերով: Իսկ երբ դժվարությունների մեջ ենք, հիշում ենք Աստծուն: Հենց այդ ժամանակ ենք հասկանում, որ կյանքում գլխավորը ես չեմ, այլ՝ Աստված:

Եսայի քհն. Արթենյան

qahana.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan