Ադրբեջանը մոտ ժամանակներս կսկսի գազ մատակարարել ԵՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, երկիրը մոտ ժամանակներս սկսելու է գազ մատակարարել Եվրոպական միություն:
Ելույթ ունենալով ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը կազմակերպվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով, Ալիեւը նշել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերն է:
Երկրի իշխանությունները ֆինանսավորել են Հարավային գազային միջանցքի շինարարությունը, որը երկիրը կապում է ԵՄ-ի հետ: Գազամատակարարումները կսկսվեն մոտակա ժամանակներս, ավելացրել է նա: