Ալիեւի նախկին օգնականը հարկեր չի վճարել
Այդ մասին տեղեկացնում է haqqin.az-ը: Խոսքը նախագահի հասրակական-քաղաքական հարցերով նախկին օգնական Ալի Հասանովի մասին է, որի կինը եւ որդին մի քանի լրատվամիջոցի եւ մամուլի իրացման գործակալության սեփականատեր են: Հասանովների ընտանիքն ընդհանուր հաշվով պետությանը չի վճարել 280 000 մանաթ օրենքով նախատեսված հարկեր: Ադրբեջանի օրենսդրությունը նման դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն: