«Иванушки International» խմբի նախկին անդամը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում
Ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 47-ամյա երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Նշվում է, որ Յակովլևը Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քանի օր առաջ: