«Մեր ինքնաթիռները ժայռերը փլուզում են ահաբեկիչների գլխին». Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել քրդերի դեմ
Թուրքիայի զինված ուժերն Իրաքի հյուսիսում հունիսի 14-ին նոր`«Արծվի չանչ» անվամբ ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում արգելված և ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան օգտահաշվից:
«Մեր ինքնաթիռները ժայռերը փլուզում են ահաբեկիչների գլխին»,-ասված է նախարարության գրության մեջ:
Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի բազաներ են գտնվում, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն օդային և ցամաքային ռազմական գործողություններ են իրականացնում:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով` 2015 թվականից մինչ օրս թուրքական զինված ուժերը վերացրել են քրդական կուսակցության ավելի քան 10 000 անդամի: